![](/banners/BeFunky-design.jpg)
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
![](https://168.am/wp-content/uploads/2023/04/340107934_700119675206488_1744075525412532610_n.jpg)
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին ժամը 19:00-ից կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։
Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, մասնավորապես, մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Օրբելու և Կիևյան փողոցներում։
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին ժամը 06:00-ից կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից Աթենքի փողոց ուղղությամբ, Հրազդանի կիրճի Երևանի ՀԷԿ-ի հարակից կամրջից Իսակովի պողոտա ուղղությամբ, Վերֆելի փողոցը՝ Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ։
Բացի այդ, նույն օրը ժամը 8:30-ից 11:00-ն, պետական արարողական միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով. փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։