Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Ռուսաստանի զինված ուժերը թիրախավորել են Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքը։
Զապորոժիեի շրջանային վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը հայտարարել է, որ Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին։ «Մանրամասները ճշտվում են, տուժածներ չկան»,- գրել է Ֆեդորովը «Տելեգրամ»-ի իր ալիքում։
Մեկ այլ գրառմամբ Ֆեդորովը հայտնել է, որ Ռուսաստանն ընդհանուր առմամբ 291 հարված է հասցրել Զապորոժիեի մարզին։ «Հակառակորդի կրակահերթի տակ են հայտնվել 7 բնակավայրեր, ավերածությունների մասին 22 հաղորդում է եղել։ Խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան»,- գրել է նա։