ՌԻԱ Նովոստին հայտնաբերել է կրիպտո դրամապանակ, որից կարող էին օգտվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչության պատվիրատուները և կատարողները։ Դրա միջոցով փոխանցվել է գումարի կեսը, որը խոստացել էին ահաբեկիչներին համերգասրահի վրա հարձակման դեպքում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի (վերամբարձ կռունկ) օգնությամբ ուղղել այն. վերջինս շարունակել է ընթացքը:
Եթե Ադրբեջանի պահանջած Տավուշի 4 գյուղերից տարածքներ հանձնվեն, ապա Տավուշի ևս 4 համայնք հայտնվելու է շրջափակման մեջ, որոնց մեկը Ոսկեվանն է։
Թե ինչո՞ւ ակադեմիական քաղաք անվամբ կեղծ մեգանախագիծը չի իրականանալու, բայց բուհերի շենքերն օտարվելու և սեփականաշնորհվելու են, պարզ կդառնա, երբ հիշենք սրանց չիրականացած՝ շատ ավելի մանր խոստումները՝ Գավառի տեքստիլ ֆաբրիկա, Մերձավանի հեռուստացույցների գործարան, Վանաձորի գազաբալոնների գործարան, Արարատի կոկորդիլոսաբուծարան, Արթիկի կարի ֆաբրիկա, Չարենցավանի վերելակների գործարան, Գյումրու ինքնաթիռաշինական գործարան, Կինո Հայրենիքի էստակադա, մետրոյի Աջափնյակ կայարան, Չոր նավահանգիստ Շիրակում, ճոպանուղի Երևանում, և այլն, և այլն, և այլն։
Այլ կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների աշխատանքների ժամանակ վնասվել է ցածր ճնշման գազատար, ինչի պատճառով մարտի 30-ին ժամը 14:50-ից դադարեցվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 2-րդ նրբանցքի գազասպառողների գազամատակարարումը։ Հայտնում են «Գազպրոմ-Արմենիայից»։
Վրաստանում միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել։
Սբ․ Հարության օրհնյալ և բարի տոն ենք ցանկանում մեր ֆեյսբուքյան էջի հետևորդներին։ Շնորհավոր Սուրբ Զատիկ։ Այս մասին նշում են Հայաստանում Գերմանիայի դեսպանության ֆեյսբուքյան էջում:
2022 թվականի դեկտեմբերի 14-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան իր յոթանասունյոթերորդ նստաշրջանում ընդունեց բանաձև՝ մարտի 30-ը հռչակելու որպես զրոյական թափոնների միջազգային օր, որը նշվում է ամեն տարի` նպատակ ունենալով հանրության ուշադրությունն հրավիրել թափոնների արդյունավետ կառավարման, դրանց վերամշակման անհրաժեշտության խնդրի վրա և ցույց տալ այդ խնդրի լուծման ուղիները։
Երևանի սուրբ Գրիգոր առաջնորդանիստ եկեղեցում պատարագ կմատուցի Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Մոսկվա-Երևան SU1864 չվերթի օդանավի հրամանատարը որոշում է կայացրել օդանավակայան վերադառնալու մասին՝ կին ուղևորներից մեկի առողջական վիճակի հանկարծակի վատթարացման պատճառով։ Այս մասին Sputnik Արմենիային ասացին «Աերոֆլոտ» ավիաընկերության մամուլի ծառայությունից։
Վարչապետի աշխատակազմը ոչ մրցակցային մեկ անձ ընթացակարգով ներկայացուցչական ծառայություններ է ձեռք բերել «Բլիզարդ» ՍՊԸ-ից: Պայմանագիրը կնքվել է մարտի 29-ին, գինն 8 միլիոն 344.730 դրամ է: Այս գումարի շրջանակում ընկերությանը պատվիրակվել է Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի կազմակերպման շրջանակներում սննդի մատուցման և սպասարկման ծառայություններ, այդ թվում՝ նախաճաշի կազմակերպում- 2 օր՝ 20 անձի համար, ֆուրշետի կազմակերպում- 1 օր՝ 40 անձի համար, ճաշի, ընթրիքի կազմակերպում՝ 36 անձի համար, և այլն:
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, հրշեջներ և շտապօգնության ծառայություններ
Դավիթ Գյուրջինյանը 2023թ. մարտի 14-ին նշանակվել էր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն օրերս հարցազրույց էր տվել ֆրանսիական Le Figaro-ին: Հարցին՝ «Արցախն այլևս տարածք չունի, բայց ձևականորեն դեռ կա՞ վտարանդի պետություն և կառավարություն», Արցախի Հանրապետության նախագահը պատասխանել էր. «Այո՛, Երևանում, այն շենքում, որտեղ ես ընդունում եմ Ձեզ, Արցախի նախագահական, դատական և օրենսդիր մարմինների գրասենյակներն են։ Խորհրդարանականները քվեարկությունների համար կարող են հավաքվել այստեղ: Ես հոկտեմբերին […]
Իսրայելի պաշտպանության բանակը հերքել այս մեղադրանքները՝ նշելով, որ Լիբանանի հարավային շրջաններին մարտի 30-ին հասցված հարվածներին որևէ առնչություն չունի։
Ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ, այսօր հայտարարել է Բաքվում Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին։
ԱԻՆ-ի, ՊՆ-ի, ԱԱԾ-ի և Ազգային գվարդիայի օդանավերի կողմից փրկվել է 644 մարդ, որոնցից 236-ը երեխաներ են:
«Հստակ ասում եմ՝ Տավուշից այդ տարածքները հանձնելով՝ Հայաստանը դառնում է ավելի խոցելի։ Իսկ թե ի՞նչ է պետք անել՝ պետք է բոլոր հայերի մտածելակերպը փոխել, որն անհնար է»,- եզրափակեց Հենրիկ Քոչինյանը։
Ղազախստանի յոթ շրջաններում՝ երկրի արևմուտքում, հյուսիսում և հյուսիս-արևելքում, ջրհեղեղների պատճառով հեղեղվել է ավելի քան 500 բնակելի տուն և շինություն։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը՝ վկայակոչելով երկրի ԱԻՆ մամուլի ծառայությանը։
Պաշտպանի տարեկան հաղորդումն ու տարեկան զեկույցն ամփոփում են նախորդ տարվա ընթացքում ՀՀ ՄԻՊ հաստատության գործունեության արդյունքները, առանձին ոլորտներում առկա խնդիրների մասին վերլուծությունները, ինչպես նաև դրանց հաղթահարման առնչությամբ Պաշտպանի առաջարկները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով:
Մարտի 30-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ անցկացված ծառայողական խորհրդակցության ժամանակ վերլուծվել է հայ-ադրբեջանական սահմանի օպերատիվ իրավիճակը, պատասխանատուների առաջ խնդիր է դրվել՝ պահպանել զորամասերի մարտական պատրաստվածության բարձր մակարդակը և կատարելագործել նրանց ծառայողական ու մարտական գործունեությունը։
Նիդեռլանդների արևելյան Էդե քաղաքի սրճարաններից մեկում անհայտ անձինք պատանդ են վերցրել ներսում գտնվող քաղաքացիներին։ Շենքում պահվողների թիվը դեռևս հայտնի չէ։
ՀՀ կենտրոնական բանկի ամենօրյա հրապարակումների համաձայն` 2024թ–ի մարտի 19-ին 1 դոլարի արժեքը եղել է 401.27 դրամ։ Մարտի 20-ին փոխարժեքը նվազել է միանգամից 1.5 դրամով` կազմելով 399.77 դրամ։ Հետագա օրերին նվազման միտումը շարունակվել է միջինը օրական 1 դրամով և մարտի 28-ի տվյալներով հասել 394.71 դրամի։
Լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։
Մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր աշխատանքից ազատել է մի շարք խորհրդականների ու օգնականների, այդ թվում՝ «Կվարտալ-95» ստուդիայի հիմնադիր և տնօրեն Սերգեյ Շեֆիրին։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Զելենսկու գրասենյակի կայքին։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավագ շաբաթ։ Դժոխքի ավերում։
Մարտունու բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում նրանք հետաքրքրվել են առաջնային օղակում իրականացվող իմունականխարգելման գործընթացով, խնդիրներով, բուժաշխատողների և այցելուների հետ զրուցել կանխարգելիչ աշխատանքների ընթացքի և կարևորության մասին:
«Չեմ կարծում, որ Արցախի իշխանություններն այնպիսի գործունեություն են ծավալում Հայաստանում, որը կարող է վտանգել Հայաստանի անվտանգությունը։ Արցախի իշխանությունները լավագույնս պատկերացնում են, որ որևէ կերպ Հայաստանը չպետք է ենթարկվի վտանգի, քանի որ Արցախ վերադառնալու հնարավորությունը տեսնում են միայն Հայաստանի հզորության տրամաբանության մեջ։ Արցախահայերը չեն կարող որևէ խնդիր ստեղծել Հայաստանի համար, առավել ևս՝ անվտանգային»,- նշեց Ռաֆայել Մարտիրոսյանը։