Բաժիններ՝

8 միլիոն 344.730 դրամ՝ Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի շրջանակներում սննդի մատուցման և սպասարկման համար

Վարչապետի աշխատակազմը ոչ մրցակցային մեկ անձ ընթացակարգով ներկայացուցչական ծառայություններ է ձեռք բերել «Բլիզարդ» ՍՊԸ-ից: Պայմանագիրը կնքվել է մարտի 29-ին, գինն 8 միլիոն 344.730 դրամ է: Այս գումարի շրջանակում ընկերությանը պատվիրակվել է Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի կազմակերպման շրջանակներում սննդի մատուցման և սպասարկման ծառայություններ, այդ թվում՝ նախաճաշի կազմակերպում- 2 օր՝ 20 անձի համար, ֆուրշետի կազմակերպում- 1 օր՝ 40 անձի համար, ճաշի, ընթրիքի կազմակերպում՝ 36 անձի համար, և այլն:

Հիշեցնենք՝ նիստը կայացել է մարտի 16-ին Դիլիջանում:

«Բլիզարդ» ՍՊԸ-ն, որն էլեկտրոնային ռեգիստրի համակարգում գրանցվել է 2005 թվականից, պետգնումներում ակտիվություն է սկսել ցուցաբերել 2018 թվականից: Ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Արմենուհի Խաչատրյանին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս