Բաժիններ՝

Վթար Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին. վարորդները ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով

Մարտի 30-ին, ժամը 13։54-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պեմզաշեն գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ն. Ղ., ծնված 1951 թ.) և «VAZ-2107» (վարորդ՝ Փ. Գ., ծնված 1967 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը և վարորդներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031