Արևմուտքի միջամտությունը կբարդացնի իրավիճակը Հարավային Կովկասում․ Բաքվում Իրանի դեսպան

Արևմուտքի միջամտությունը կբարդացնի իրավիճակը Հարավային Կովկասում:

Ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ, այսօր հայտարարել է Բաքվում Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին։

«Տարածաշրջանի գործերին արևմտյան պետությունների միջամտությունը հաջողված փորձ համարել չի կարելի։ Այդ ուժերի գործունեությունը ոչ թե կնպաստի խնդիրների լուծմանը, այլ հակառակը՝ էլ ավելի կբարդացնի իրավիճակը», – հայտարարել է իրանցի դիվանագետը՝ պնդելով, թե «արևմտյան պետությունները նախևառաջ իրենց, այլ ոչ թե տարածաշրջանի շահերն են հետապնդում»։

«Մենք վստահ ենք, որ Հարավային Կովկասի պետությունները ի վիճակի են սեփական ուժերով լուծել իրենց առջև ծառացած խնդիրները», – հայտարարել է Բաքվում Իրանի դեսպանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031