Բաժիններ՝

Նիդեռլանդների Էդե քաղաքի սրճարանում անհայտ անձանց կողմից պատանդ պահվող քաղաքացիներից երեքն ազատ է արձակվել

Նիդեռլանդների Էդե քաղաքի սրճարանում անհայտ անձանց կողմից պատանդ պահվող քաղաքացիներից երեքն ազատ է արձակվել, սակայն արտակարգ դրությունը դեռևս պահպանվում է։

Այս մասին հայտնում է NL Times հրատարակությունը՝ նշելով, որ, ըստ ականատեսների՝ ոստիկանների ուղեկցությամբ սրճարանի շենքից դուրս եկած մարդիկ կրել են «Petticoat» սրճարանի տարբերանշանով գլխարկներ։

Ըստ աղբյուրի՝ դեռևս պաշտոնական տեղեկություն չկա շենքում պատանդների թվի կամ վիրավորների մասին։ Հարձակվողների թվի մասին նույնպես դեռևս տվյալներ չկան։

Ինչպես հաղորդվում է, տարածքը շրջափակվել է, մոտ 150 տան բնակիչներ տարհանվել են։ Տեղացիներին հորդորել են դեռևս չգնալ քաղաքի կենտրոն։

Նիդեռլանդների արևելյան Էդե քաղաքի սրճարաններից մեկում անհայտ անձինք պատանդ էին վերցրել ներսում գտնվող քաղաքացիներին։ Շենքում պահվողների թիվը հայտնի չէ։ Մարդկանց պատանդ պահող անհայտ անձանց թիվը նույնպես դեռևս անհայտ է։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, հրշեջներ և շտապօգնության ծառայություններ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031