Հայաստանը երբեք Եվրամիության անդամ չի՛ լինելու․ մինչև մենք հասցնենք անդամ լինել, Եվրամիությունն ինքը կբաժանվի. Բագրատյան

Մարտի 13-ին Ազատության հրապարակում սպասվող հանրահավաքին ընդառաջ՝ «Միասին» շարժման անդամներն ասուլիս էին հրավիրել, որի ընթացքում անդրադարձան ներքաղաքական ու արտաքին քաղաքական օրակարգային հարցերին:

168.am-ը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են իրատեսական այս իշխանությունների վստահեցումները տնտեսական դիվերսիֆիկացիայի մասին, երբ վերջին տարիներին հատկապես առավել խորացել է ՌԴ տնտեսությունից ՀՀ կախվածությունը, և նաև՝ հնարավո՞ր է արդյոք անվտանգությունը մի համակարգում փնտրել, իսկ տնտեսության համար շարունակել դիտարկել ԵԱՏՄ հարթակը:

«Այս իշխանությունը, մի երկու բառ կա, որ յուրացրեց՝ մեկը՝ «ինկլյուզիվ» բառն է, որը Տարոն Աճեմօղլուի գրքից վերցրել էին, իրենց մոդեռն էին ցույց տալիս (մի միջակ գիրք էր այդ գիրքը. շատ շուտով Արևմուտքում դա հասկացան), մյուս բառը՝ «դիվերսիֆիկացիա»-ն,- ի պատասխան՝ նախ նկատեց Հրանտ Բագրատյանը, ապա հիշեցրեց՝ ԵԱՏՄ մտնելուց հետո և հատկապես ռուսական շատ մեղմ քաղաքականության պայմաններում, երբ հայկական ապրանքների որակն ըստ էության չեն ստուգում, այսօր ՌԴ տեսակարար կշիռն արտաքին առևտրում անցնում է 50 տոկոսը,- Դա նշանակում է, որ դիվերսիֆիկացիայի մասին խոսելու բան չկա:

Դիվերսիֆիկացիայի երկրորդ մասն ապրանքներն են, թե ինչ ենք արտահանում, բայց մենք հասկանում ենք, որ ՌԴ հետ առևտուրն աճել է վերարտահանման հաշվին: Այսինքն՝ մասնագիտական որևէ նշան չկա, որ դիվերսիֆիկացիա ցույց տա»:

Կարդացեք նաև

Խոսելով անվտանգային այլ հարթակների փնտրտուքների մասին՝ քաղաքական գործիչը դրանք իրատեսական չհամարեց:

«Ես չգիտեմ՝ ինչքանով է լուրջ, որ նրանք ասում են՝ ՆԱՏՕ ենք գնում, չեմ էլ կարծում, որ դիմել են, բայց ՆԱՏՕ-ում Հայաստանը կյանքում չի՛ լինելու, ժողովո՛ւրդ, Հայաստանը երբեք Եվրամիության անդամ չի՛ լինելու․ մինչև մենք հասցնենք անդամ լինել, Եվրամիությունն ինքը կբաժանվի»:

Մոսկվայում Փաշինյանն ասել է՝ տնտեսությունը քաղաքականության հետ կապ չունի։ Սա գալիս է կրթության բացակայությունից. կամ էլ՝ կարդում են էն անհեթեթ պատմվածքները, որ ինքն է գրում։

Նախ՝ ՆԱՏՕ-ն մեզ չի էլ ընդունում, բայց բացառվում է դեպի ՆԱՏՕ շարժեր անել, ու Ռուսաստանը հանդուրժի։ Կներեք, բայց պետք է ասեմ՝ Ռուսաստանն ընդունում է մեր ոչ միշտ բարձր որակի պանիրը, կոնյակը, իհարկե, կան օրինակ՝ լավ կոնյակներ, բայց կան պարզապես կոնյակներ, որ գույն տված սպիրտ են:

Եթե մենք շարունակենք ռազմական համագործակցությունն անվտանգային մեկ այլ բլոկի հետ, գոնե ձեռնպահ չմնանք, ապա Ռուսաստանում կսկսեն նկատել, որ հայկական կոշիկները, օրինակ, այնքան էլ որակով չեն»,- ամփոփեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս