Բաժիններ՝

ՏԿԵՆ-ը և Էկոնոմիկայի նախարարությունը հրատապ են համարել ճանապարհների արտաքին լուսավորությունն ու շենքերի մաքրումը

Պետական գնումների նախընտրելի տարբերակը մրցույթն է: Այս աքսիոմատիկ ճշմարտությունը մեր երկրում մոռացվում է. պետական գերատեսչությունները գնումները հաճախ կատարում են առանց մրցույթների: 168.amն իր դիտակետում է պահում նմանատիպ գնումները՝ պարբերաբար հրապարակումներով ծանուցելով:

Օրինակ, երեկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հրատապ մեկ անձ ընթացակարգով ճանապարհների պահպանման աշխատանքներ է պատվիրակել «Զենոն» ՍՊԸ-ին: Պայմանագրի գինը 62 միլիոն 332 440 դրամ է, որի շրջանակում ՍՊԸ-ն պարտավորվել է մեկ տարվա ընթացքում արտաքին լուսավորության համակարգի պահպանման ծառայություններ մատուցել մի քանի միջպետական ճանապարհների վրա:

Ի դեպ, ըստ armeps համակարգի, ՏԿԵՆ-ը տարեսկզբից արդեն առանց մրցույթի 21 պայմանագիր է կնքել:

ՀՄԱ ընթացակարգով Էկոնոմիկայի նախարարությունն էլ ձեռք է բերել շենքերի մաքրման ծառայություններ 3 միլիոն դրամով. հետաքրքիր է, որ այդ ծառայությունները պատվիրակվել են «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ին:

Կարդացեք նաև

Էկոնոմիկայի նախարարությունը, հունվարից սկսած, առանց մրցույթների շուրջ 25 պայմանագիր է կնքել:

 

Տեսանյութեր

Լրահոս