Քաղաքագետ Դավիթ Հարությունովը չի բացառում, որ Միացյալ Նահանգներ, Իսրայել և Իրան ռազմական առճակատման ժամկետներն ավելի երկարաձգվեն, կամ դրանք տևեն մի քանի օր և ավարտվեն՝ ամեն ինչ պայմանավորված է տարբեր գործոններով։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը հակաիրանական սխեմաներում փորձելու է հարված հասցնել ու փորձելու է օկուպացնել Սյունիքն ու Վայոց ձորը։
Այսօր Իրանի դեմ պատերազմի 4-րդ օրն է։ Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 787-ի, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի համայնքը։
Արևելագետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանի խոսքով՝ դժվար է հստակ որևէ բան ասել Իրանի դեմ ամերիկա-իսրայելյան կողմի հարձակումների հանգուցալուծման մասին, քանի որ այս ամենը ցանկացած պահի կարող է շատ անկանխատեսելի ընթացք ստանալ։
Ըստ քաղաքագետի, տուրբուլենտ իրավիճակներում միշտ էլ այն երկրները, որոնք անվտանգության տեսակետից շատ խոցելի են, հայտնվում են լրացուցիչ ծանր ավտանգային ռիսկերի ճնշման տակ։
Քաղաքացիներին մտահոգող հիմնական խնդիրները Հայաստանի անվտանգության խնդիրներն են, նաև վերջին տարիներին շատ են սրվել սոցիալ-տնտեսական խնդիրները։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտնեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ պատմելով «Հայաստան» խմբակցության մարզային հանդիպումների մասին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է իրանագետ Նվեր Դավթյանը։
Իրանում լարվածության բարձրակետը հունվարի 8-ին՝ հինգշաբթի երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգություններն էին, իսկ արդեն երեկ իրավիճակն ավելի հանդարտ է եղել։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտնեց Թեհրանում տպագրվող հայկական «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը՝ խոսելով Իրանում 13 օր շարունակվող բողոքի ցույցերի, զանգվածային անկարգությունների ու բախումների մասին։
168.am-ի հետ զրույցում նրանք, խոսելով իրենց մտահոգող հարցերի մասին, առաջինն անդրադարձան ՀՀ օրվա իշխանության վարած քաղաքականությանն Ադրբեջանի հետ։ Նրանցից միայն 1-2-ը խոսեցին սոցիալական խնդիրների մասին, մնացածին մտահոգում էր Հայաստանի անվտանգությունը։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են Փաշինյանի՝ Չինաստանում Էրդողանի և Ալիևի հետ ունեցած հանդիպումներին, Սյունիքի տարածքով միջանցքի բացման հարցի շուրջ ակտիվությանը, Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, թշնամի պետությունների նորանոր սպառնալիքներին, և այդ ֆոնին՝ վարչախմբի կողմից կեղծ խաղաղության քարոզին։
Մեկ անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականներն ապացուցել են, որ իրենց համար առաջնայինը ոչ թե Հայաստանի անվտանգությունն ու կայունությունն է, այլ սեփական իշխանության պահպանումը։ Զարմանալի չէ, որ առկա աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում՝ փոխարենը մտածելու խաթարված ներքին կայունությունն ու միասնականությունը վերականգնելու մասին, իշխանական խմբակը գնում է երկիրը շարունակաբար պառակտելու ու թուլացնելու ճանապարհով։
Եթե 2021թ. սկզբին պարտքի միջին կշռված տոկոսադրույքը 4,3 տոկոս էր, 2024թ. վերջին հասել է 7,2 տոկոսի։ Թանկացել է 2,9 տոկոսային կետով, ինչը մեծապես ավելացրել է պարտքի սպասարկման ծախսերը, որոնք հասել են տարեկան 1 մլրդ դոլարի։ Խոսքը միայն տոկոսների մարման մասին է։
«Ակնկալել, թե Արևմուտքը հանկարծ պատրաստ կլինի Հայասատնին ռազմական աջակցություն ցույց տալ, անիմաստ է։ Փաշինյանը մեր երկիրը հասցրել է այս ծանր վիճակին։ Այս ամբողջ բորշչի պատասխանատուն հենց ինքն է։ Փաշինյանի սաղմոսներով շնորհավորանքները նշանակում են, որ Փաշինյանը սեփական եկեղեցին է ուզում ստեղծել՝ առաջնորդվելով ամեն ազգայինը ջարդելու մոլուցքով»։
«Դժվար է մեկնաբանել այդ մարդու հայտարարությունները, որը մեկ օրվա մեջ իրար հակասող բազմաթիվ հայտարարություններ է անում։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մենք՝ Արցախի օրենսդիր և գործադիր մարմիններս, անում ենք ամեն ինչ, որպեսզի թեթևացնենք արցախահայերի բեռը, պահենք Արցախ վերադառնալու վերջին հույսը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն անվտանգության, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանն է։
«Հայաստանի իշխանությունն Արցախին միայնակ է թողել 2020 թվականի հոկտեմբերի սկզբից, երբ Նիկոլ Փաշինյանը դադարեցրեց մեր մոբիլիզացիան՝ բանակի շարքերի համալրումը։ Նա հայտարարեց, թե տանն ով սաղավարտ ու զինվորական այլ պարագաներ ունի, վերցնեն, ջոկատներ կազմեն և գնան պաշտպանեն հայրենիքը։ Սա խոսում է այն մասին, որ այդ օրվանից ՀՀ իշխանությունը ոչ միայն միայնակ է թողել արցախահայությանը, այլև մեր բանակին, հայրենիքի սահմանների պաշտպանությունը՝ բանակի շարքերը չհամալրելով, սա էլ այն դեպքում, որ լավ գիտենք՝ պատերազմում են ոչ թե ժողովուրդները, այլ պետությունները, պետությունը չկանգնեց հայ ժողովրդի կողքին»,- նշեց Դավիթ Գալստյանը։
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը վստահեցնում է՝ Հայաստանի համար ռազմականացումը խիստ անհրաժեշտ է և անխուսափելի, քանզի շրջապատված ենք թշնամական օղակով, ուստի, եթե նախկինում կարող էինք մտածել, որ այդ օղակից մեզ կարող է պաշտպանել նաև մեր դաշնակից Ռուսաստանը, ապա հիմա այդպես մտածելու իրավունք պարզապես չունենք, որովհետև մեր դաշնակիցն ինքն է ներքաշված հյուծիչ պատերազմի մեջ, որում ներդրել է […]
«Արևմուտքն օգնում է Ուկրաինային, որի ժողովրդին ոչնչացնելու ցանկություն Ռուսաստանը չունի, իսկ մեզ չի օգնի, երբ Թուրքիան ի ցույց դնի մեզ ոչնչացնելու իր ցանկությունը և գործի անցնի։ Արևմուտքը Թուրքիային կների Հայաստանը ոչնչացնելու համար, կամ, այլ կերպ ասած, Թուրքիան Հայաստանը կմարսի, չէ՞ որ նրանց 3 ժամ է պետք, որ Սյունիքը կտրեն Հայաստանից, իսկ այդ ժամանակ կստանանք ոչ թե մեր աջակցությանը միտված գործնական քայլեր, այլ ընդամենը հայտարարություններ, ինչպիսիք ստացել ենք ցեղասպանվելուց հետո»,- ասաց Ստեփանյանը։