2018 թվականին Հայաստանի Անկախության հռչակագիրն անկախ Հայաստանի պետականության հաստատման հիմք համարած և այդ հռչակագրով սահմանված իղձերը հայ ժողովրդի պատմական պարտքն ու առաքելությունը համարած Նիկոլ Փաշինյանը 2024 թվականին՝ այդ նույն հռչակագրի ընդունման 34-ամյակի կապակցությամբ, ուղերձ է հղել՝ նսեմացնելով դրանում սահմանված իղձերը՝ դրանք համարելով փոփոխության ենթակա։
«30 տարի այս փաստաթղթի համար որևէ մեկը որևէ բողոք չի ներկայացրել, նման բան չի արել որևէ երկիր կամ միջազգային կազմակերպություն։ Հռչակագրի վերաբերյալ մենք ունեինք ամբողջական կոնսենսուս և՛ ներսում, և՛ դրսում։ Միայն այս իշխանության օրոք է, որ հանկարծ ծլեց Հռչակագրի խնդիրը, որի հիմքը հանդիսացավ պատերազմում պարտությունը և գլուխ բարձրացրեցին Թուրքիան և Ադրբեջանը»,- ասաց Արամ Մանուկյանը։
«Բայց մեզ համար նորություն չէ նոր Սահմանադրության մասին հայտարարությունները, քանի որ այս տարվա սկզբին Փաշինյանը, Արդարադատության նախարարը խոսում էին միանշանակ նոր Սահմանադրություն ընդունելու մասին։ Այս ամենն ակնհայտորեն կապված է փաշինյանական նոր կուրսի հետ, որ մեզ անկախության հռչակագիր պետք չէ, Արարատ սար պետք չէ, և այլն, այսինքն՝ բոլոր ազգային խորհրդանիշներից հրաժարվելու քաղաքականության դրսևորում է»,- նշեց Վարդան Պողոսյանը։
Բագրատ սրբազանին հաջողվեց իշխանական բուրգում առաջացնել ճաքեր. եթե շփվեք ոստիկաների հետ հատկապես այն ժամերին, երբ իրենք իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարում, կտեսնեք, որ ոստիկանների մեջ կան շատ մարդիկ, որոնք հասկանում են, թեինչիմեջ են հայտնվել. ոստիկանները մինչև այս շարժումն ու այս շարժման մեկնարկից մեկուկես ամիս անց տարբեր ոստիկանններ են։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն անվտանգության, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանն է։
«Մենք հասել ենք այս օրեր և կանք, որովհետև կար հստակ գաղափար, ինչի համար մարտնչել են մեր պապերը, իսկ այսօր ՀՀ իշխանության կողմից տարվում է հստակ այնպիսի քաղաքականություն, որ թուլանանք այնքան, որ հլու-հնազանդ կատարենք այն, ինչ մեզնից պահանջում են։ Այսօր բարձրացվում են նաև արցախցի-հայաստանցի պատնեշներ, որոնք մեզ, ցավալիորեն, տանելու են շատ վտանգավոր իրավիճակների»,- ասաց Մելիքյանը։
«Հիմա Նիկոլ Փաշինյանի առաջարկածը մոլագար գժի նախաձեռնություն է, որովհետև երբ մեկն ասում է, թե մենք պետք է պահպանենք խորհրդարանական կառավարման համակարգը, բայց ունենանք նոր Սահմանադրություն, դա նշանակում է՝ ունի հետին նպատակներ։ Մենք գործ ունենք քաղաքական լակոտի հետ. այդպիսի անպատասխանատվություն սեփական խոսքի, սեփական ժողովրդի նկատմամբ կարող է ցույց տալ մի մարդ, որին կարող ես կոչել ուղղակի «փոքրիկ»»։
«Մենք պետք է վերանայենք անվտանգության մասին մեր ռազմավարական պատկերացումները: Պետք է բարձր և ուղիղ խոստովանել, որ անվտանգության և անվտանգային համակարգերի, դրանց գործունակության բանաձևերի մասին մեզանում արմատացած պատկերացումներն աղետալի խաղ խաղացին մեր գլխին»։
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր Սահմանադրություն. ոչ թե սահմանադրական փոփոխություններ, որն իրականացնելու համար երկու անգամ արդեն սահմանադրական բարեփոխումների խորհուրդ ու հանձնաժողով է ձևավորվել, այլ հենց նոր Սահմանադրություն, ինչը նշանակում է Հայաստանի Երրորդ Հանրապետության դադարեցում:
«Իհարկե, Էրդողանն ու Ալիևը չեն պահանջի, որ Հայաստանի իշխանությունը միանգամից հայտարարի Հանրապետության լուծարման մասին, նրանք քայլ առ քայլ են դա պահանջելու, անելու են այնպես, որ Հայաստանի Հանրապետությունը քայլ առ քայլ մոտենա պետականության իր վախճանին, իսկ դրա առաջին քայլերից մեկը Հայաստանի Սահմանադրությունը փոխելն է լինելու»։