Позорьтесь до конца. կասե՞ք օրենքի այն հղումը, որով ես պարտավոր եմ ակնդետ Ձեզ նայել. Արմեն Աշոտյանը՝ դատավորին
Ալցհայմերի հիվանդության հիմքն ամիլոիդ բետա պեպտիդների պաթոլոգիական ակտիվությունն է: Մասնավորապես, ամիլոիդ բետան թունավոր ազդեցություն ունի ուղեղի նեյրոնների վրա և խաթարում է միջբջջային հաղորդակցությունը:
Ադրբեջանի համար շատ ռիսկային է բռնի ուժով վերցնել Մեղրին կամ Սյունիքը: Այս մասին Թոմ դե Վաալը ասել է «Ազատության» հարցին պատասխան:
Դուք կորպորատիվ և քրեական իրավունքները փորձում եք խառնել իրար.Տիգրան Աթանեսյանը՝ դատավոր Դոլմազյանին
Կոլումբիայի պաշտոնաթող նախագահ, Կենտրոնամետ Դեմոկրատների միջազգային միության նախագահ Անդրես Պաստրանան, ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ, Վրաստանի նախկին ԱԳՆ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղ.խորհրդի նախագահ Գեորգի Ծերեթելին, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ՝ Աղվան Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը, Գեղամ Մանուկյանը, Աննա Մկրտչյանը, Տիգրան Աբրահամյանը, Հայկ Մամիջանյանն Արմեն Աշոտյանի համար երաշխավորություն են ներկայացրել:
Պետությունը մտել է մատի ու մատանու արանքը. Գալինա Հարությունյանը չի կարող տուժող լինել. Սուքիասյան
Ըստ Ավինյանի՝ այս առումով կրթական մեծ բացթողում կա, և պետք է աշխատել ընտանիքների հետ: Նա հորդորեց այս ուղղությամբ ծրագիր առաջարկել:
Հաջող ձեզ. Արմավիրի մարզպետը հրաժեշտ է տալիս
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Երեք կանոն զանգվածային քաղաքականության մասին՝ քաղաքագիտության ու քաղաքականության դասականներից։
Հայաստանի կառավարությունը որոշել է Երևանի կենտրոնը բեռնաթափելու նպատակով քաղաքի ծայրամասում կառուցել կառավարական թաղամաս։
Տուժած տարածաշրջանում շարունակվում են էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման ընդհատումները, զգացվում է վառելիքի պակաս:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի պնդմամբ՝ պետք է դադարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստն անվանել դատական նիստ, այն Նիկոլ Փաշինյանի պատանեկան վախերի իրացումն է։
Անցած օրվա ընթացքում իսրայելական ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել արձակման կայանքին, որն օգտագործվել է Իսրայելի տարածքը գնդակոծելու համար, իսկ ուղղաթիռը`այն տարածքին, որտեղից հակատանկային հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ
Հունվարի 6-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին:
«Ոսկե գլոբուսը» յուրաքանչյուր տարի շնորհվում է ավելի քան 20 անվանակարգերում՝ կինոյում և սերիալներում ձեռքբերումների համար: Արարողությունը տեղի է ունենում Լոս Անջելեսում, այս տարի այն հեռարձակվել է CBS հեռուստաալիքով:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսքով՝ տարին Հայաստանը սկսել է մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ ունենալով, որոնք գտնվում են տարբեր բանտերում։ Նաև շարունակվում են քաղաքական հետապնդումները, որոնց անունն իշխանությունը դնում է «կալանք»։
Սեդրակ Առուստամյանի հարցաքննության ժամանակ դատավորը, դատախազն ու փաստաբան Երեմ Սարգսյանը վիճեցին
«Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց` Արմեն Աշոտյանի և մյուսների դատավարությանը ներկա լինելով, պետք է ի սկզբանե հասկանան, որ դատարանի դահլիճում չկա իրավական գործընթաց։
Այս պահին երթևեկելի գծում աշխատում է 3 հատ երեք վագոնանի շարժակազմ։ Ս.թ. հունվարի 15-ին գիծ դուր կբերվի ևս մեկ 3 վագոնանի շարժակազմ՝ դառնալով չորրորդ 3 վագոնից բաղկացած շարժակազմը
Չինաստանը հայտարարել է, որ իր անվտանգության մարմինները հայտնաբերել են լրտեսության ևս մեկ դեպք, որի ընթացքում բրիտանական գաղտնի հետախուզական ծառայությունը, որը հայտնի է նաև որպես ՄԻ-6, Չինաստանում օտարերկրացուն օգտագործել է գաղտնիքներ և տեղեկություններ հավաքելու համար:
«Ադրբեջանը Ռուսաստանի համար հիմնականում ճանապարհ է դեպի հարավ՝ դեպի Իրան, դեպի Մերձավոր Արևելք։ Եվ այդ դեպքում Հայաստանը դառնում է պակաս կարևոր։ Եվ դրա համար էլ, կարծում եմ, մենք տեսանք սա: Պատմականորեն առաջին անգամ Ռուսաստանը չարձագանքեց, նրա խաղաղապահ ուժերը հիմնականում չեն արձագանքել։ Ակնհայտորեն նրանք նախապես տեղեկացված էին, որ Ադրբեջանը պատրաստվում է գրավել Ղարաբաղը»:
Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։ ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով և վարչական հսկողությամբ փոխարինելու մասին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը և Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին դատարան բերեցին շտապօգնության մեքենայով և անվասայլակով՝ բժիշկների ուղեկցությամբ։ Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Խաչատրյանին։ Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում ընթանում է Խաչատրյանի գործով դատական նիստը, որի ներկա են մեղադրյալներ Գագիկ և Կարեն Խաչատրյանները, նաև Սեդրակ Առուստամյանը։ Ըստ քրեական գործի՝ Սեդրակ Առուստամյանը Գագիկ Խաչատրյանին 22 մլն 401 հազար դոլար […]
«Ակնհայտ է, որ մենք շատ տեղեկություններ չունենք։ Սա անշուշտ մի մասն է բարձր մակարդակի զրույցների՝ նախագահներ Ալիևի և Պուտինի միջև, ովքեր, իհարկե, միմյանց շատ լավ ճանաչում են արդեն 20 տարի: Կարծում եմ՝ մենք նույնը քննարկել ենք նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված իրադարձությունների համատեքստում։ Արդյո՞ք Ռուսաստանը թույլ էր տալիս, որ դա տեղի ունենա, թե՞ Ռուսաստանը չափազանց թույլ էր:
Ըստ նախնական տեղեկատվության՝ պայթել է ոստիկանական ավտոմեքենան։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ներգրավված են եղել պոլիոմիելիտի դեմ պատվաստումների ժամանակ անվտանգության ապահովման գործում:
Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք ՀԱՄԱՍ-ի զինյալների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և ավելի քան 240 պատանդների, այդ թվում՝ երեխաների, կանանց և ծերերի գերեվարմամբ։ ՀԱՄԱՍ-ն այս հարձակումը համարել է պատասխան Իսրայելի իշխանությունների գործողություններին Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի դեմ:
Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը՝ ուղիղ
Կարեն Անդրեասյանի՝ Ձմեռ պապիկին գրված նամակը կարդացել եմ. Գրիգոր Մինասյան
2024թ. հայտարարում եմ Քրեակատարողական ծառայության՝ ուշադրության կենտրոնում պահելու տարի. Մինասյան