Կառավարության շենքերը կծախեն կամ վարձով կտան. պաշտոնյաները կտեղափոխվեն կառավարական թաղամաս

Հայաստանի կառավարությունը որոշել է Երևանի կենտրոնը բեռնաթափելու նպատակով քաղաքի ծայրամասում կառուցել կառավարական թաղամաս։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Ըստ նրա՝ նախկինում կար գաղափար՝ արդարադատության նախարարությունը, դատախազությունը և արդարադատության հետ կապված մնացած կառույցները տեղափոխել Երևանի կենտրոնից, բայց հետո որոշվել է կառավարական թաղամաս կառուցել։

«Պետական բոլոր գերատեսչությունները դուրս կգան կենտրոնից և կտեղակայվեն քաղաքին մոտ, բայց փաստացի՝ մարզում, և կենտրոնը կբեռնաթափվի, և այս հսկայական շինությունները, որոնք զբաղեցնում են պաշտոնյաները, կօգտագործվեն բիզնես նպատակով` վարձատրություն, վաճառք և շահույթ կգեներացվի»,- ասաց Մինասյանը՝ տեղեկացնելով նաև, որ նախագծի ղեկավարը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն է։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս