Թուրքիան ԱՄՆ-ից F-16-երի գնման հարցում վերջնական լուծում է պահանջում

Հունվարի 6-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության (MiT) պետ Իբրահիմ Քալընը և Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Ֆլեյքը:

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը, հիմնվելով իր դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների վրա, հայտնել է, որ հանդիպման ընթացքում համապարփակ ձևով քննարկվել է երկու երկրների միջև առկա հարաբերությունները:

Կողմերն անդրադարձել են նաև ԱՄՆ-ից F-16 կործանիչների ձեռք բերման հարցին, ինչի համատեքստում էլ Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան պահանջում է F-16-երի գնման գործըթացի հանգուցալուծում, ապա նշել, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության շուրջ վերջնական որոշումը Թուրքիայի խորհրդարանինն է:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակի շուրջ:

Այս համատեքստում Ֆիդանը նշել է Գազայում անհապաղ հրադադարի հաստատելու և այնտեղ անխոչընդոտ հումանիտար օգնության հասցնելու անհրաժեշտությունը:

Ապա նաև ուշադրություն հրավիրել Իսրայելի կողմի Գազայում իրականացվող գործողությունների վրա:

«Իսրայելի հետզհետե աճող ագրեսիան սպառնալիք է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար»,-ասել է Ֆիդանը:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Թուրքիան ցանկանում է, որպեսզի Պաղեստինի և Իսրայելի միջև մեկ պահ առաջ մեկնարկեն երկու առանձին պետության ստեղծման շուրջ բանակցությունները:

Տեսանյութեր

Լրահոս