Բաժիններ՝

Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 168-ի

Ճապոնիայում հունվարի 1-ից շարունակվող երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 168-ի։ Այդ մասին են վկայում Ճապոնիայի իշխանությունների հրապարակած տվյալները։

Տարերքից տուժած տարածաշրջանների բնակիչների թիվը, որոնց հետ տեղական արտակարգ ծառայությունները չեն կարողանում կապ հաստատել, հասել է 323-ի։ Ավելի քան 560 մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել շարունակվող ստորգետնյա ցնցումների հետևանքով։

Երկրաշարժերն ամենամեծ վնասը հասցրել են Իսիկավայի պրեֆեկտուրային. Այնտեղ առնվազն 1 370 տուն ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել է, հրդեհները ոչնչացրել են մոտ 300 շինություն։ Տուժած տարածաշրջանում շարունակվում են էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման ընդհատումները, զգացվում է վառելիքի պակաս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031