Բաժիններ՝

Իսրայելական բանակը գրոհել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի օբյեկտների վրա

Իսրայելի զինվորականները Լիբանանում գնդակոծել են «Հըզբոլլահ» շարժման բազմաթիվ օբյեկտներ։ Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Գիշերն Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հըզբոլլահ»-ի բազմաթիվ օբյեկտների: Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարված են հասցրել Մարվահինա շրջանում գտնվող«Հըզբոլլահ»-ի ռազմական համալիրին, ինչպես նաև Այթա ալ-Շաբ շրջանի հրթիռային կայանքին ու ահաբեկչական ենթակառուցվածքին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Անցած օրվա ընթացքում իսրայելական ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել արձակման կայանքին, որն օգտագործվել է Իսրայելի տարածքը գնդակոծելու համար, իսկ ուղղաթիռը`այն տարածքին, որտեղից հակատանկային հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ», – հավելել է մամուլի ծառայությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031