«Նիկոլը թիմակից չունի, իր առաջ կզող ունի, իրեն ծառայող ունի». Աննա Մկրտչյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսքով՝ տարին Հայաստանը սկսել է մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ ունենալով, որոնք գտնվում են տարբեր բանտերում։ Նաև շարունակվում են քաղաքական հետապնդումները, որոնց անունն իշխանությունը դնում է «կալանք»։
«Սրանք պատժիչ գործողություններ են, պատժիչ տարրեր պարունակող գործողություններ, դրանք ունեն մեկ նպատակ՝ ՀՀ քաղաքացուն ցույց տալու, որ՝ մտքներովդ չանցնի ճշմարտության մասին մտածել, խոսել, բարձրաձայնել, կամ առավել ևս՝ մտքներով չանցկացնել պայքարել ՀՀ անկախության, ինքնիշխանության ու հայրենիքի համար»,- Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Աննա Մկրտչյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի մարզային այցերի ու այդ այցերի ժամանակ կախիչների ու զուգարանների ստուգումից հետո տեղի ունեցած պաշտոնանկությունների մասին։
Պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը, իհարկե, մեծ ցանկություն ունի, որ իր բարձրաձայնած ճշմարտությունները որևէ մեկի ուշադրության կենտրոնում չհայտնվեն, դրա համար էլ արանքում հայտնվում են կախիչի, լոգարանում ցնցուղ լինել-չլինելու փաստերը։
«Բայց ինչքան ցավալի է, որ Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք դեռևս շարունակում են իրենց գոնե թե ձև տալ, որ շարունակում են աշխատել Նիկոլի հետ, ունենալով մեկ շատ պարզ ճշմարտություն իրենց կյանքում, որ Նիկոլի հետ չեն աշխատում, այլ Նիկոլի առաջ կզում են։ Անհայրենիք դավաճանի հետ աշխատել հնարավոր չէ, որովհետև աշխատանք չկա այստեղ։ Նիկոլը թիմակից չունի, իր առաջ կզող ունի, իրեն ծառայող ունի, մեկը կասկածո՞ւմ է, որ ինքը որևէ մեկի վրայով չի անցնելու, ում վրայով պետք կլինի այդ պահին իր աթոռը պահպանելու համար։ Ինքը, իհարկե, թիմակից չունի, Հայաստանի քաղաքացիներին վախեցնելու միակ գործիքն է, որը մնացել է»,- հավելեց պատգամավորը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում