Չինաստանը Բրիտանիային մեղադրում է լրտեսության մեջ
Չինաստանը հայտարարել է, որ իր անվտանգության մարմինները հայտնաբերել են լրտեսության ևս մեկ դեպք, որի ընթացքում բրիտանական գաղտնի հետախուզական ծառայությունը, որը հայտնի է նաև որպես ՄԻ-6, Չինաստանում օտարերկրացուն օգտագործել է գաղտնիքներ և տեղեկություններ հավաքելու համար:
Չինաստանի պետական անվտանգության նախարարությունը երկուշաբթի Wechat սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ Խուան ազգանունով նույնականացված օտարերկրացին ղեկավարել է արտասահմանյան խորհրդատվական գործակալություն, իսկ 2015թ․ ՄԻ–6-ը հետախուզական ոլորտում այդ անձի հետ հաստատել է հարաբերություններ: