Հայտնի են` ովքեր են «Ոսկե գլոբուս-2024»-ի դափնեկիրները
Հոլիվուդում հավատարմագրված օտարերկրյա լրագրողների ասոցիացիան հրապարակել է 2023 թվականի արդյունքներով «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրների անունները:
81-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Բեվերլի Հիլզում (Կալիֆոռնիա նահանգ) գտնվող «Բեվերլի Հիլթոն» հյուրանոցում:
Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Քրիստոֆեր Նոլանը («Օպենհայմեր»): Այս ֆիլմը ճանաչվել է նաև լավագույն դրամատիկ ֆիլմ:
«Լավագույն սցենար» անվանակարգում հաղթել է «Անկման անատոմիան» (Ժյուստին Տրիե, Արթուր Արարի) ֆիլմը: Նույն ֆիլմը հաղթել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։
Լավագույն մյուզիքլ կամ կատակերգություն են համարել «Աղքատները-թշվառները» ֆիլմը, իսկ լավագույն դրամատիկ սերիալ՝ «Ժառանգները»:
2023 թվականի արդյունքներով լավագույն կատակերգական սերիալ կամ մյուզիքլ է ճանաչվել «Արջը» ֆիլմը, լավագույն մինի-սերիալ կամ հեռուստաֆիլմ ՝ «Գզվռտոցը»։
Դրամայում լավագույն դերերի համար մրցանակներ են ստացել Լիլի Գլադսթոունը («Ծաղկային լուսնի մարդասպանները») և Կիլիան Մերֆին («Օպենհայմեր»):
Դրամայի լավագույն դերասանուհի և երկրորդ պլանի դերասան են ճանաչվել Դեյ Ջոյ Ռենդոլֆը («Լքվածները») և Ռոբերտ Դաունի կրտսերը («Օպենհայմեր»):
Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերերի համար մրցանակի են արժանացել Փոլ Ջամատին («Լքվածները») և Էմմա Սթոունը («Աղքատները-թշվառները»):
Դրամատիկական սերիալի լավագույն դերասանուհին և դերասանն են Սառա Սնուկը («Ժառանգները») և Կիրան Քալկինը («Ժառանգները»), կատակերգական կամ երաժշտական սերիալի լավագույն դերասանուհին և դերասանը՝ Այո Էդեբիրին («Արջը») և Ջերեմի Ալեն Ուայթը («Արջը»):
Մինի-սերիալում լավագույն դերասանուհի և դերասան են ճանաչվել Սթիվեն Յանը («Գզվռտոց») և Ալի Վոնգը («Գզվռտոց»), իսկ մինի-սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասաններ են ճանաչվել Մեթյու Մաքֆեդիենը («Ժառանգները») և Էլիզաբեթ Դեբիկին («Թագը»):
Տարվա արդյունքներով լավագույն մուլտֆիլմ է ճանաչվել «Տղան և թռչունը» (Հայաո Միյաձակի), իսկ լավագույն երգ՝ «What Was I Made For?» («Բարբի»):
«Ոսկե գլոբուսը» յուրաքանչյուր տարի շնորհվում է ավելի քան 20 անվանակարգերում՝ կինոյում և սերիալներում ձեռքբերումների համար: Արարողությունը տեղի է ունենում Լոս Անջելեսում, այս տարի այն հեռարձակվել է CBS հեռուստաալիքով: