Անվասայլակին նստած Գագիկ Խաչատրյանին դատարանի դահլիճ բերեցին շտապօգնության մեքենայով

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին դատարան բերեցին շտապօգնության մեքենայով և անվասայլակով՝ բժիշկների ուղեկցությամբ։ Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Խաչատրյանին։

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում ընթանում է Խաչատրյանի գործով դատական նիստը, որի ներկա են մեղադրյալներ Գագիկ և Կարեն Խաչատրյանները, նաև Սեդրակ Առուստամյանը։ Ըստ քրեական գործի՝ Սեդրակ Առուստամյանը Գագիկ Խաչատրյանին 22 մլն 401 հազար դոլար կաշառք է տվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031