«Նիկոլը Բատկայի դեր է խաղում. լավ է՝ ունիտազը չտվեց Ժաննա Անդրեասյանի ձեռքը». Նաիրա Զոհրաբյան

«Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց` Արմեն Աշոտյանի և մյուսների դատավարությանը ներկա լինելով, պետք է ի սկզբանե հասկանան, որ դատարանի դահլիճում չկա իրավական գործընթաց։

«Ես չգիտեմ, երբ դատավորն ասում էր, որ Կիպրոսի նախկին նախագահը կամ ԵԱՀԿ խորհրդարանական հանձնաժողովի նախագահը, եվրոպացի պաշտոնյաներ, պատգամավոր իր համար հեղինակություն չեն, որովհետև ինքն իրենց անձամբ չի ճանաչում, հասկանում եք, սա աբսուրդ է։ Համոզված եմ, որ այսօր էլ լրջագույն միջնորդություններ են ներկայացվելու։ Արմեն Աշոտյանի փաստաբանները խափանման միջոցը փոխելու լրջագույն փաստարկներ են ներկայացնելու, և ես չեմ ուզում այսօր դիմել Նիկոլ Փաշինյանին, որովհետև իրեն դիմելն անիմաստ է։

Ես ուզում եմ դիմել նիստը նախագահողին՝ մի եղեք այն դատավորներից, որոնց մասին Նիկոլն ասում էր՝ կա՞ այս երկրում մի դատավոր, որն իմ հրահանգը չկատարի։

Ցույց տվեք, որ այո, դուք կարող եք չկզել՝ կներեք բառիս համար, չիջնել քաղաքական հրահանգների տակ։ Ակնհայտ է մեկ բան՝ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, տոտալ բռնապետություն է, լռեցվում են Նիկոլ Փաշինյանի հիմնական բոլոր ընդդիմախոսները։ Մշտապես ասել եմ և ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ թշնամին ինտելեկտն է, դրա համար նա սրբազան պայքար է սկսել ինտելեկտի դեմ»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով` պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը գնում է մարզային այցերի՝ «տուրնեի» է դուրս եկել, հիշեցնելով, թե ժամանակին ինչ էր անում Բելառուսի նախագահ Լուկաշենկոն։

«Դա ինտելեկտի դեմ պայքար է, որպեսզի հասարակության «ռուչկայամոլ» հատվածն ասի՝ տես, ինքն ինձանից մեկն է։ Տարիներ առաջ, որպես ԵԽԽՎ նախագահ՝ Բելառուսում մասնակցում էի նախագահական ընտրություններին՝ որպես դիտորդ, և Լուկաշենկոն Սալիգորսկուն իմ ներկայությամբ այս ռուչկա ծրագրի շրջանակում՝ վերցրեց մեկ պտղունց աղ և տվեց շախտյորներից մեկին ու ասաց՝ լզիր, տես՝ այստեղ աղի տոկոսայնությունը բա՞րձր է։

Հիմա Նիկոլն իրեն Բատկայի տեղն է դրել։ Այդ ամենը ցուցադրվեց իրենց հեռուստաընկերություններով, իր ռեյտինգը սեփական էլեկտորատի աչքին միանգամից բարձրացվեց։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, որ դուրս է եկել «գաստրոլների»՝ ռուչկա կամ ցնցուղ է պոկում ու տալիս Ժաննա Ալեքսանյանի ձեռքը, տիկին նախարար, շնորհակալ եղեք, որ ունիտազը չի պոկել ու տվել ձեր ձեռքը»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս