Նոյեմբերյան ցուցանիշները զգալիորեն բարձր են ամռան ամիսների տվյալներից: «Հունիսին ԱՄՆ առաքել է 30,9 միլիոն դոլարի ապրանք, հուլիսին՝ 35,6 միլիոն դոլարի, իսկ օգոստոսին՝ 32,1 միլիոն դոլարի։ Իր հերթին, սեպտեմբերին այդ ցուցանիշը կազմել է 38,4 միլիոն դոլար»,- նշված է Միացյալ Նահանգների մարդահամարի բյուրոյի զեկույցում:
«Մեր նկատմամբ բացասական վերաբերմունքը, ավանդական աղբյուրներից եկող բացասական վերաբերմունքը չի դադարի։ Հայաստանին զինելու փորձերը նպատակ ունեն մեզ մշտական ճնշման տակ պահել»,-այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով պաշտոնական Փարիզի քաղաքականությանը Հարավային Կովկասում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է։
Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է սկսել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում՝ պետական բյուջեի միջոցներով կառուցվող մի շարք հանրակրթական ու մարզամշակութային հաստատությունների կառուցման աշխատանքների, ինչպես նաև դրանց նախագծման, հեղինակային և տեխնիկական հսկողության նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության վերահսկողության նպատակով։
«Խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանները ներկայումս են ստեղծվել։ Հայաստանը ցանկանում է, որ այս պայմանագիրը երաշխավորներ ունենա. Մենք կարծում ենք, որ դրա անհրաժեշտությունը չկա»,-ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին այսօր ադրբեջանական որոշ հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Իլհամ Ալիևը:
«Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց որևէ ստուգման»,-ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, այս մասին այսօր որոշ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» պրոյեկտի վերաբերյալ Ադրբեջանի խիստ պայմանները հնչեցնելով։
Այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմը գնում չհանդիսացող ծախս ընթակարգով 81 միլիոն 526 000 դրամ կամ 200 հազար ԱՄՆ դոլար է փոխանցել Արբիտրաժային դատարանի ծախսերի համար:
Թադևոս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իհարկե, առաջնային և առանցքային օրակարգ են այս իշխանությունների ձեռամբ՝ մեր երկրի արտաքին անվտանգային խորացող սպառնալիքներն ու դրանց ամենօրյա դրսևորումները․ «խաղաղության» կեղծ փաթեթավորմամբ իրական պատերազմներ՝ անդառնալի կորուստներով, ազգային և պետական շահերի ստորադասում՝ իշխանության նեղ քաղաքական ու անձնական շահերին, նոր պատերազմի ավելացող սպառնալիքներ։
Ամերիկյան «Global Firepower» հետազոտական ընկերությունը հրապարակել է 2024-ի դրությամբ աշխարհում ամենահզոր բանակներն ունեցող երկրների ցանկը:
Ըստ Միլլերի՝ պետքարտուղարը Պաղեստինի ղեկավարի հետ զրուցել է վարչական բարեփոխումների մասին, որոնց իրագործումն օգուտ կբերի պաղեստինցիներին: Բլինքենը կրկին հավաստիացրել է , որ ԱՄՆ-ն աջակցում է խաղաղության և անվտանգության պայմաններում Իսրայելի և Պաղեստինի գոյակցությանը։
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Բայց վերջում ցանկանում եմ մի հարց ևս տալ . որ գրել եք «Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի», դա հասկանալի է: Իսկ ՀՀ սուվերեն տարածքներն օկուպացիայից ազատելու մտադրություններ ունի՞ ՀՀ կառավարւթյունը: Թե՞, ձերը միայն հանձնելն է, և այդ հարցն էլ եք գցելու Սերժ Սարգսյանի կամ նախկինների հույսին՝ որպես փորձառու հայրենատերներ»:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը վստահեցնում է՝ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականին արտահերթ ընտրությունների գնալու համար հիմնավոր պատճառներ չունի, քանզի մի կողմից՝ խորհրդարանում ունի բացարձակ մեծամասնություն, մյուս կողմից՝ կա այնպիսի խորհրդարանական ընդդիմություն, որի հետ բանավեճում նա հաղթում է։
Իրանի Իսլամական Հանրապետության պետական լրատվական գործակալությունում The Islamic Republic News Agency (IRNA) պարսկերենով լույս է տեսել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սուրեն Պարսյանի հոդվածը՝ «Հայաստան-Իրան առևտրաշրջանառության ծավալների կտրուկ աճ և երկկողմանի հարաբերությունների զարգացում» (https://irna.ir/xjPth3) թեմայով։ Ներկայացնում ենք հոդվածի՝ հեղինակի տրամադրած հայերեն տարբերակն ամբողջությամբ։
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի գործընթացը լինի իր ազդեցության ներքո, սակայն պետք է արձանագրել նաև, որ չկան նաև այնպիսի ակտիվ քայլեր, Ադրբեջանի նկատմամբ այնպիսի մեխանիզմներ, որոնք իսկապես կստիպեն բանակցել։
Լեհաստանի գյուղատնտեսության նոր նախարար Չեսլավ Սեկյերսկին սկզբունքորեն դեմ է արտահայտվել Ուկրաինայի հետ մաքսազերծված առևտրի երկարաձգմանը։ Այդ մասին նախարարը գրել է Առևտրի հարցերով եվրահանձնակատարին ուղղված նամակում։
Ջրի մեկ լիտրանոց շիշը պարունակում է մոտ 240,000 կտոր պլաստիկ, որոնք խիստ վտանգավոր են մարդու առողջության համար, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Կոլումբիայի համալսարանի հետազոտությունը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Վաշինգտոնն աջակցում է Պաղեստին պետության ստեղծմանն ուղղված կոնկրետ միջոցառումներին։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Al Arabiya հեռուստաալիքը։
Հունվարի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Թուրքիայի Ազգային հետախուզության կազմակերպության (MIT) հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանը։
168.am-ը երեկ գրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խմբի՝ խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդությունը: Տոնոյանի փաստաբանական խմբից մեզ հայտնեցին, որ դեռ չեն ստացել դատարանի որոշումը:
Այսօր նաև սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ բերման ենթարկված/կալանավորված անձանց գործով դատական նիստն էր, որով 11 անձ է անցնում` ճնշող մեծամասնությունը 18-19 տարեկան երիտասարդներ են:
Ծանոթությունների համար նախատեսված Tinder հավելվածում գրանցված հարյուրավոր ռուս աղջիկներ և կանայք նամակագրությամբ կապ են հաստատել տարբեր տարիքի ՀՀ քաղաքացի տղամարդկանց հետ և խաբեությամբ գումար հափշտակել նրանցից։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Երևանյան թիմը մեկնել է արձակուրդի՝ առաջնության առաջատարի կարգավիճակով ու այս տարվա առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի ընդդեմ «Արարատ-Արմենիայի»:
ԿԲ-ն առաջարկ է անելու, որպեսզի պետական վճարումների դեպքում զրո միջնորդավճար լինի։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեղադրանքները և պահանջել ազատ արձակել Բաքվում կալանավորված իր քաղաքացուն։ Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետպատերազմյան՝ չորրորդ, Փաշինյանի վարչապետության վեցերորդ տարին է, և նրա առաջացրած կառավարչական, ազգային-պետական և գոյաբանական փակուղին քանի գնում՝ խորանում է։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ «Մանչեսթեր Սիթի»-ն կարող է բաց թողնել Հալանդին 100 միլիոն եվրոյի դիմաց, որն ընդունելի տրանսֆերային գումար է համարում Մադրիդի «Ռեալ»-ը: Սակայն, ըստ պարբերականների, «Ռեալ»-ից առավել մեծ գումար կպահանջվի` նորվեգացի ֆուտբոլիստին գնելու համար: