
Թուրքիայի բանակն աշխարհում 8-րդն է

Ամերիկյան «Global Firepower» հետազոտական ընկերությունը հրապարակել է 2024-ի դրությամբ աշխարհում ամենահզոր բանակներն ունեցող երկրների ցանկը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ընդհանուր առմամբ 145 երկրների զինված ուժերի համեմատական տվյալների ամփոփիչ ցուցանիշով, ըստ վերոհիշյալ ընկերության, աշխարհում ամենահզոր բանակն ունի ԱՄՆ-ն, որին հաջորդում է Ռուսաստանը, վերջինիս էլ՝ Չինաստանը:
Առաջատար հնգյակը եզրափակում են Հնդկաստանը և Հարավային Կորեան։
Ցուցակում տեղ գտած Թուրքիան 2024-ին կարողացել է բարելավել իր դիրքերը՝ 11-րդ տեղից բարձրանալով 8-րդ հորիզոնական՝ կարողանալով շրջանցել Ֆրանսիայի ու Գերմանիայի զինված ուժերին: