Բաժիններ՝

Էրլինգ Հալանդը հետաքրքրված է «Ռեալ»-ով

Նորվեգիայի ֆուտբոլի ազգային թիմի և Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Էրլինգ Հալանդը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ով:

Այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները: «Քաղաքայինների» հարձակվողը` Հալանդը, «Ռեալ»-ի մասին հետաքրքրվել է իր նախկին թիմակից, «արքայական ակումբ»-ի ներկայիս հարձակվող Ջուդ Բելինգհեմից:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ «Մանչեսթեր Սիթի»-ն կարող է բաց թողնել Հալանդին 100 միլիոն եվրոյի դիմաց, որն ընդունելի տրանսֆերային գումար է համարում Մադրիդի «Ռեալ»-ը: Սակայն, ըստ պարբերականների, «Ռեալ»-ից առավել մեծ գումար կպահանջվի` նորվեգացի ֆուտբոլիստին գնելու համար: Հալանդի տեղափոխությունը «Ռեալ» հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ վերջնականապես կհստակեցվի Կիլիան Մբապեի տրանսֆերի հարցը:

Ընթացիկ մրցաշրջանում Հալանդը «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում մասնակցել է 15 խաղի և դարձել է 14 գոլի հեղինակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս