200 հազար ԱՄՆ դոլար արբիտրաժային դատարանին՝ ՀՀ պետբյուջեից. հերթական ծախսը, այս անգամ՝  ««Ամուլսար Ինվեսթոր վենչրզ» ՍՊԸ-ն՝ ընդդեմ ՀՀ» գործով

Այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմը գնում չհանդիսացող ծախս ընթակարգով 81 միլիոն 526 000 դրամ կամ 200 հազար ԱՄՆ դոլար է փոխանցել Արբիտրաժային դատարանի ծախսերի համար:

Պետգնումների armeps համակարգում հանրայնացված նամակագրությունից տեղեկանում ենք՝ ծախսը ««Ամուլսար Ինվեսթոր վենչրզ» ՍՊԸ-ն՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով է»:

Ի դեպ, այս գործի մասին մանրամասներ չգտանք ո՛չ Մշտական արբիտրաժային դատարանի, և  ո՛չ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի կայքէջերում:

Ավելի վաղ 168.am-ը տեղեկացրել էր, որ պետությունը սեպտեմբերի 29-ին շուրջ 79 900 000 դրամ է հատկացրել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին՝ ICSID-ին՝ դարձյալ արբիտրաժային ծախսերի համար՝ այդ անգամ՝ «Արբիտրաժային տրիբունալի ծախսեր»-ի: Ծախս չհանդիսացող այս գնման պատվիրատուն դարձյալ վարչապետի աշխատակազմն էր, իսկ  ծախսը «Սանիտեքն՝ ընդդեմ Հայաստանի» գործով էր («Sanitek S.a.r.l., Sari Haddad և Elias Doumet-ն՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության (ARB/21/17)»:

Կարդացեք նաև

Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի գլխավոր քարտուղարի անունից ստացված նամակից, որը տեղադրվել է պետգնումների համակարգում, տեղեկացել էինք, որ 2021 թվականի սեպտեմբերի 28-ի կողմերին ուղղված նամակով կենտրոնն արդեն իսկ ստացել է նախնական 150,000.00-ական ԱՄՆ դոլար վճարը, և հաշվի առնելով իրականացվելիք ծախսերի գնահատումը, դատավարության հաջորդ փուլի՝ ներառյալ 2023 թվականի դեկտեմբերի լսումների հետ կապված ծախսերը, կողմերի համար գնահատվել են 200 հազարական ԱՄՆ դոլար, 79 900 00 դրամ:

Գործը Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն է մուտքագրվել 2021 թվականի ապրիլի 6-ին:

Տեսանյութեր

Լրահոս