
Հայաստանը ցանկանում է, որ Խաղաղության պայմանագիրն ունենա երաշխավորներ, սակայն մեզ երաշխավորներ պետք չեն․ Իլհամ Ալիև

«Խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանները ներկայումս են ստեղծվել։ Հայաստանը ցանկանում է, որ այս պայմանագիրը երաշխավորներ ունենա. Մենք կարծում ենք, որ դրա անհրաժեշտությունը չկա»,-ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին այսօր ադրբեջանական որոշ հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Իլհամ Ալիևը:
Ընդգծելով, որ սա կլինի խաղաղության պայմանագիր, որն իբրև թե կստորագրեն երկու ինքնիշխան պետություններ, Ալիևն ասել է. «Այնտեղ մեզ երաշխավորներ պետք չեն, և եթե այն ստորագրվի երկկողմ ձևաչափով, ապա պետք է ստորագրվի։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է օգնել, ապա մենք դրան ևս դեմ չենք: Սակայն այդ օգնությունը չպետք է պարտադրող լինի»։