Բաժիններ՝

Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Ջերմուկի խաչմերուկից Սիսիան տանող և Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են բեռնատարների և ավտոբուսների համար, Մ-2 ավտոճանապարհից Խաչիկ գյուղ տանող ավտոճանապարհը դժվարանցանելի է, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):

Նշվում է, որ Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է,
Սյունիքի մարզում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն, իսկ Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում Ջերմուկ և Գորիս քաղաքներում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս