Եթե իմ նշած երթուղին չբացվի, ապա մենք մտադիր չենք որևէ այլ վայրում սահման բացել Հայաստանի հետ․ Ալիև

«Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց որևէ ստուգման»,-ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, այս մասին այսօր որոշ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» պրոյեկտի վերաբերյալ Ադրբեջանի խիստ պայմանները հնչեցնելով։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ հակառակ դեպքում Հայաստանը հավերժ կմնա փակուղային իրավիճակում։ «Եթե իմ նշած երթուղին (այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը) չբացվի, ապա մենք մտադիր չենք որևէ այլ վայրում բացել Հայաստանի հետ սահմանը։ Այսինքն՝ այսպիսով սրանից ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս