ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է սկսել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում

Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է սկսել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում՝ պետական բյուջեի միջոցներով կառուցվող մի շարք հանրակրթական ու մարզամշակութային հաստատությունների կառուցման աշխատանքների, ինչպես նաև դրանց նախագծման, հեղինակային և տեխնիկական հսկողության նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության վերահսկողության նպատակով։

ՀՀ պետական վերահսկողական ծառայության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ ուսումնասիրության ենթակա օբյեկտներն են՝

– ՀՀ Արարատի մարզի Դեղձուտ բնակավայրի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) նոր շենքը,

– ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ բնակավայրի ծանրամարտի նոր մարզադահլիճը,

– ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա բնակավայրի Է.Դաշտոյանի անվ. միջնակարգ դպրոցի նոր մարզադահլիճը,

– ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ծովակալ Իսակովի անվ. թիվ 23 հիմնական դպրոցի նոր մարզադահլիճը,

– ՀՀ Սյունիքի մարզի Վաղատին բնակավայրի միջնակարգ դպրոցի նոր շենքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031