Այրոցը կարող է առաջանալ տարբեր պատճառներով, ուստի կարևոր է խորհրդակցել բժշկի հետ՝ ճշգրիտ ախտորոշում կատարելու և արդյունավետ թերապիա որոշելու համար՝ սննդային ուղղումից մինչև դեղորայքային թերապիա: Այս մասին Газета.Ru-ին հայտնել է էնդոսկոպիստ, գաստրոէնտերոլոգ, սննդաբան Անաստասիա Չիժիկովան։
Վերջին երկու տարիներին արձանագրվող բարձր տնտեսական աճերի պայմաններում, թվում է, թե բանկերը պետք է մեծապես հետաքրքրված լինեին տնտեսության իրական հատվածի ֆինանսավորմամբ։
Հայ հիմնադիրներ ունեցող EasyDMARC ստարտափը, որն ընկերություններին պաշտպանում է phishing հարձակումներից, (կիբեռհանցագործության տեսակ), սպասարկում է 130 երկրի ավելի քան 40 հազար ընկերության 100 հազար դոմեն (համացանցում կայքի հասցե):
2023 թվականին մայրաքաղաք Թբիլիսիում աղբ թափելու համար 1 մլն 091 հազար 500 լարի տուգանք է նշանակվել։ Այս տվյալը նշված է Թբիլիսիի քաղաքապետարանից bpn.ge լրատվականին տրամադրած տեղեկատվության մեջ։
Դատավոր Դ. Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ կողմից որոշվել է բավարարել ներկայացված միջնորդույունն ու գործը քննել Դատարանի 41-րդ Կանոնի կիրառմամբ, այն է` գանգատի քննարկմանը տրվել է առաջնահերթություն:
Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն զբաղեցրել է առաջին տեղը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ առաջ անցնելով Իլոն Մասկից։ Տվյալները ներկայացրել է Forbes ամսագիրը։
Փաստաբանի խոսքով՝ Արմեն Աշոտյանի գործում նույնիսկ ջանք չի գործադրվում իրավականության, իրավաբանության իմիտացիա ստեղծելու, պրոցեսին որոշակի իրավական շղարշ հաղորդելու: Դատարանների համար որևէ հանգամանք էական չէ: Եթե կան քաղաքական որոշակի շարժառիթներ անձին որոշակի խստության հետապնդման ենթարկելու, ապա ո՛չ 15, ո՛չ 115 երաշխավորներն էական չեն:
Մեր պարագայում կրախը դեռ չի նշանակում իշխանության կորուստ, այլ նշանակում է պետության շահերի սննկացման հաշվին սեփական իշխանության կենսունակության երկարաձգում:
«Բարդ Talk» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են Հայաստանի քաղաքական օրակարգի ձևավորման առանձնահատկությունները, իշխանությունների՝ պետության ներքին և արտաքին դիմադրողականությանն ուղղված քայլերը, և այդ համատեքստում՝ նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնության իրական դրդապատճառները։
ԱՄՆ-ում դատարանը մեղավոր է ճանաչել Դոնալդ Թրամփին քաղաքացիական գործով, ըստ որի, նրա հայտարարությունները և հերքումները ընդդեմ սեռական բռնության ենթարկված գրող Ջին Քերրոլի, մեծ վնաս են հասցրել վերջինիս։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ, նախկին զինվորական Արմեն Պետրոսյանն ասաց, որ ամբողջ անձնագրայինում մեկ պատուհան են տրամադրում արցախահայերին, ինչը նշանակում է, որ ամեն օր մի քանի հոգի արցախցի կարող է մոտենալ այդ պատուհանին։ Այս ամենի հետևանքով արցախահայերն օրերով ու շաբաթներով կանգնում են անձնագրայինների դիմաց՝ սպասելով իրենց հերթին։
«Նիկոլին բերել և վարչապետի թեկնածու է առաջադրել 45 պատգամավոր, փողոցում էլ ՀՀ քաղաքացիներ էին։ Նիկոլին իշխանության են բերել ԲՀԿ, ՀՅԴ և «Ելք» խմբակցությունները, քանի որ հրապարակում հավաքված մարդիկ պահանջում էին նրան վարչապետի մանդատ տալ։ Եթե, օրինակ, ԲՀԿ-ն առաջադրեր վարչապետի թեկնածու, ՀՀԿ-ն երկու ձեռքով կողմ կքվեարկեր այդ այլընտրանքային թեկնածուին։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Այն ընթանում է առ այսօր` տարբեր ձևերով և ուղղություններով` դիվանագիտական, տեղեկատվական, հոգեբանական, ռազմական գործողությունները այդ պատերազմի ձևերից մեկն է։ Ուստի այո, շարունակվող պատերազմի ընթացքում նոր ռազմական գործողությունների հավանականությունը բարձր է, և Փաշինյանի ներդրումն այս իրավիճակում շատ քիչ է զիջում Ալիևին։
Վաղը հունվարի 28-ն է՝ բանակի օրը: Հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո դժվար է խոսել կամ ինչ-որ բան գրել բանակի օրը, այս տարի նաև գոյություն չունի Արցախի ՊԲ-ն, և արցախյան դիրքերում մեզ զինվորներն այլևս չեն հյուրասիրելու նրբերշիկով և սմբուկի խավիարով բուտերբրոդ՝ ասելով՝ «էս մեր ֆիրմայինն է, կերեք, չեք փոշմանի հաստատ»:
Նա եղել է մայրիկի և քրոջ ուղեկցությամբ։
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն առաջարկեց Փաշինյանի այս առաջարկը դիտարկել քարոզչական դաշտում, քանի որ Հայաստանն Ադրբեջանի հետ գտնվում է պատերազմական իրավիճակում և, մեղմ ասած, պատերազմական իրավիճակում գտնվող երկրի ռազմական գնումների վերահսկումն ի՞նչ կերպ է պատկերացնում Փաշինյանը։
Պարեկները գիշերային ծառայության ընթացքում զենք-զինամթերք են հայտնաբերել
«Իշխանությունը չի կարող հրաժարվել Սահմանադրության կատարումից՝ պատճառաբանելով, թե իբր այն լավը չէ։ Եթե դու պետությունը չես կարողանում կառավարել այս արժեհամակարգի շրջանակում, ուրեմն քո տեղում չես։ Պետք չէ գալ իշխանության ու մեր հաշվին սովորել, պետք է արդեն սովորած գալ։ Սահմանադրությունը ոչ թե պետք է հարմարեցվի օրվա իշխանության քիմքին, այլ պիտի հիմք լինի իշխանության գործունեության համար»,- ամփոփեց Արամ Օրբելյանը:
Պարզվում է՝ Հայաստանն այնքան քիչ հոգս ու մարտահրավեր ունի, որ ամենաօրախնդիր ու հրատապ հարցը հայոց պատմության դպրոցական դասընթացը վերանվանելն է։
Չարժե մեծ տարիքում ամբողջությամբ հրաժարվել միս ուտելուց, զգուշացրել է բժշկական գիտությունների թեկնածու, սննդաբան Նատալյա Դենիսովան։ Այս մասին նա հայտարարել է aif.ru-ի հետ զրույցում։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե: Հանգամանքները պարզվում են:
Հայաստանի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկության այս փուլում ներկայացել է հետևյալ կազմով` ատրճանակ մրցաձև՝ Բենիկ Խլղաթյան, Գևորգ Մելքոնյան, Էլմիրա Կարապետյան, Նարե Գաբրիելյան: Հրացան մրցաձև՝ Հրաչ Բաբայան: Հավաքականի մարզիչն է Անդրանիկ Այվազյանը:
«Հայ-վրացական հարաբերությունները վստահության մեծ բաղադրիչ ունեն, սակայն քաղաքական, տնտեսական ու ռազմական ոլորտում ողջ ներուժն իրացված չէ, որի ուղղությամբ պետք է մտածել, քանի որ դա մեծ բացթողում է երկկողմ հարաբերություններում, պայմանավորված Հայաստանի ու Վրաստանի արտաքին քաղաքական տարբեր կողմնորոշումներով և դրանից բխող ամրագրված փաստաթղթերով ու պարտավորություններով։
«5 հարց Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Սուրբ պատարագից և հաղորդություն ստանալուց հետո Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գնդերեցների պարգևատրման արարողությունը:
Անդրադառնալով միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների խնդրին՝ փոխնախարարը պարզաբանեց, որ նրանք արդեն ավելի քան 10 տարի տեղյակ էին, որ մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը կարող են շարունակել աշխատանքն առանց բարձրագույն կրթության:
Հայաստանի Կառավարությունը որոշել է պետական բյուջեից ահռելի միջոցներ հատկացնել և անդամակցել մի բանկի, որի հիմնադիրներն են, ի թիվս այլ երկրների, Թուրքիան և Ադրբեջանը։
Մայրաքաղաքի Ա և Բ գոտիների ավտոկայանատեղիները այսօրվա և վաղվա ընթացքում կգործեն անվճար, քանի որ կարող է առաջանալ չնախատեսված կայանումների անհրաժեշտություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էԵրեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մեր հայրենակիցները դեռ գտնվում են խորը հիասթափության և ապատիայի մեջ, որը սկսվեց 2020-ի նոյեմբերի 9-ից և խորանում է առ այսօր։ Նման հոգեվիճակը ձեռնտու է Նիկոլին, ով միայն խորացնում է ճգնաժամը միտումնավոր կերպով։ Ի մի բերելով` պետք է փաստել, որ Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների լիարժեք պաշտպանության համար առաջնահերթ է իշխանազրկել Փաշինյանին, և արցախահայերը չեն կարող անմասն մնալ այդ պայքարից»,- ընդգծել է նա:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը: