Անձնագրայիններում արցախահայերին տրամադրում են ընդամենը մեկ պատուհան, օրերով նրանք իրենց հերթին են սպասում

Նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից պատերազմի, ցեղասպանության և էթնիկ զտման արդյունքում Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված արցախահայերը Հայաստանում բախվում են զանազան խնդիրների։ Տարբեր գերտեսչություններում նրանցից պահանջում են փաստաթղթեր, որոնք նրանք կա՛մ թողել են Արցախում, կա՛մ այստեղ անհնարին է որ ունենան, օրինակ, պահանջում են գրանցման հասցե, իսկ արցախահայերից շատերը որևէ տեղ Հայաստանում գրանցված չեն։

Օրինակ, արցախահայերից շատերին իրենց վարձակալած բնակարանների տերերը չեն թույլատրում ժամանակավորապես գրանցվել այս հասցեում, իսկ անձնագրայիններում պահանջում են բնակության վայրի վերաբերյալ փաստաթուղթ։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ, նախկին զինվորական Արմեն Պետրոսյանն ասաց, որ ամբողջ անձնագրայինում մեկ պատուհան են տրամադրում արցախահայերին, ինչը նշանակում է, որ ամեն օր մի քանի հոգի արցախցի կարող է մոտենալ այդ պատուհանին։ Այս ամենի հետևանքով արցախահայերն օրերով ու շաբաթներով կանգնում են անձնագրայինների դիմաց՝ սպասելով իրենց հերթին։

«Ստացվում է, որ անձնագրայիններում արցախահայերին հարցերի լուծման համար ընդգրկել են քիչ թվով մարդիկ, մեզ մեկ պատուհան տրամադրելու փոխարեն, գոնե կարող էին երկուսը տրամադրել, որ մարդիկ օրերով չսպասեին։ Այսպես տեխնիկապես ուղղակի հնարավոր չի լինում, որ օրական գոնե 10 մարդու սպասարկեն։

Կարդացեք նաև

Ունենք նաև փաստաթղթային խնդիրներ, մարդ կա, իր փաստաթղթերից շատերը չի հասցրել Արցախից վերցնի կամ կորցնել է, մասնավորապես՝ ծննդյան վկայականը, անձնագիրը, մահվան վկայական և այլն, սա խոչընդոտ է դառնում։ Ծննդյան վկայականը վերականգնելու համար անհրաժեշտ են մի շարք փաստաթղթեր՝ սկսած ծնողների ամուսնության վկայականից, անձնագրերից, ծննդյան վկայականներից և այլն»,- նշեց Արմեն Պետրոսյանը։

Ըստ նրա, այսօր վարձով բնակվող արցախահայերն ու իրենց վարձակալած բնակարանների սեփականատերերը ներքին պայքարի մեջ են՝ գրանցման համար, տանտերերը համաձայն չեն, որ նրանց գրանցեն այդ հասցեում, անձնագրայիններից էլ պարտադիր պահանջում են գրանցման հասցե։

«Այս ամենին պետությունն այլընտրանք չի տալիս, օրինակ, կարող էր գրանցել այն համայնքապետարանի վրա, որտեղ այդ մարդն ապրում է, ստացվում է՝  արցախահայերն այսօր օդի մեջ են, որևէ գրանցման հասցե չունեն Հայաստանում։ Արցախահայերը չեն կարողանում ստանալ կարգավիճակ, դրա համար էլ զրկվում են նպաստներից, թոշակներից ու ամեն ինչից։

Այս կարգավիճակով մենք Հայաստանից դուրս չեն կարողանալու գանք, այսինքն՝ մինչև հունվարի 28-ը կկարողանանք, դրանից հետո՝ ոչ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ըստ Արմեն Պետրոսյանի, այս խնդիրները կլուծվեն այն ժամանակ, երբ արցախահայերից չպահանջեն այնպիսի փաստաթղթեր, որոնց ներկայացնելն անհնարին է, և պետությունն արցախահայերին հաշվառի կոնկրետ որևէ հասցեում։

Տեսանյութեր

Լրահոս