Սիրիայի Սեյիդա Զեյնաբ արվարձանում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հատուկ նշանակության «Ղոդսի ուժերի» իրանցի խորհրդականների շտաբը հարձակման է ենթարկվել։ Այդ մասին հաղորդել է Al Hadath-ը։
Փարիզի Պարալիմպիկ խաղերը կկայանան 2024 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը: Սարգիս Ստեփանյանը կմասնակցի գնդի հրման մրցաձևին:
Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ իշխանությունների առաջարկները նոր չեն աշխարհի համար, քանի որ նման որոշ մեխանիզմներ մինչև վերջերս գոյություն ունեին Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում՝ մինչ ուկրաինական զարգացումները։
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից մշակված և Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գործարկված առցանց հարթակի աշխատանքները, որի նպատակը կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտումն ու ուղղորդումն է:
Հայաստանի ստորագրությունը չկա, քանի որ հայկական պատվիրակությունը չէր գնացել գագաթնաժողովին։
Օգտվելով առիթից՝ նախարար Միրզոյանը ևս մեկ անգամ ՀՀ կողմից ցավակցություն է հայտնել տարեսկզբին Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, ազգային պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Մտքեր են փոխանակվել ժամանակակից մարտահրավերների հասցեագրման, ինչպես նաև՝ պետության զարգացման գործում Արտաքին հետախուզության ծառայության անելիքների մասին։
Հունվարի 28-ին Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման հետևանքով 3 ամերիկացի զինծառայող է զոհվել, առնվազն 34-ը՝ վիրավորվել։
2024 թվականի ներդրումային տեսլականն աշխարհի ու Հայաստանի համար, մակրոտնտեսական զարգացումները համաշխարհային և տեղական համատեքստում, արհեստական բանականությունն ու բնապահպանական, սոցիալական, կառավարչական սկզբունքների զարգացումը. Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովն այս բազմաձև խճանկարի շուրջ էր համախմբել Հայաստանից ու աշխարհի տարբեր կետերից Հայաստան ժամանած գաղափարական առաջնորդներին, ոլորտի փորձագետներին և նորարարներին:
Բրյուսելում հունվարի 29-ին բացվել է ԵՄ-Կենտրոնական Ասիա տրանսպորտային հաղորդակցության ներդրողների համաժողովը, որին մասնակցում են տարբեր կառավարությունների ներկայացուցիչներ, ֆինանսական կազմակերպություններ՝ քննարկելու Անդրկասպյան փոխադրամիջանցքը վերափոխելու համար անհրաժեշտ ներդրումները։
Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրություններն անցկացվելու են երեք օր՝ այս տարվա մարտի 15-ից մինչև 17-ը։
Եվրոպական պատժամիջոցները չեն կարողացել ոչնչացնել ռուսական պաշտպանական արդյունաբերությունը, և այժմ ԵՄ-ն «չի տեսնում լույս ուկրաինական թունելի վերջում»։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը` ելույթ ունենալով ԵՄ-Կենտրոնական Ասիա տրանսպորտային ներդրումային ֆորումում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պատմությունն անվերջ կեղծելով ու դրա համար անպատիժ մնալով, ստի հենքի վրա երկիր դառնալով ու ազգություն ձեռք բերելով՝ ադրբեջանցիները հիմա էլ թիրախավորել են լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանին` ամեն կերպ նսեմացնելով նրա բացառիկ դերակատարությունը «Թեհրան-43» կոնֆերանսում Մեծ եռյակի անվտանգությունն ապահովելու, գերմանական հետախուզության քայլերը վնասազերծելու գործում:
Հայաստանում ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով ներդրվում է աուդիտի ինստիտուտ։
Պետական կառույցները ոչ միշտ են հանրային միջոցներից սեփական կարիքների համար գնումներ կատարելիս պատշաճ կերպով մրցույթներ կազմակերպում. հաճախ գնումներն իրականացվում են առանց մրցույթի՝ առավելություն տալով գնանշման հարցման և մեկ անձից գնման ընթացակարգերին: Նկատենք, այս եղանակով գնումները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում։
ՀՀ դատավորների միությունը իր խորին ցավակցությունն է հայտնում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարեն Մաթևոսյանի մահվան կապակցությամբ
Հարավային Սուդանի Վարաբ նահանգից զինված երիտասարդները ներխուժել են հարևան Աբյեյ նահանգ․ դա նավթով հարուստ տարածք է և համատեղ կառավարվում է Հարավային Սուդանի և Սուդանի կողմից, քանի որ երկուսն էլ հավակնություններ ունեն նահանգի նկատմամբ։
Հունվարի 29-ի ցերեկը, 30-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում բուք։
Նշվում է, որ «Իմեդի» հեռուստաալիքի բացառիկ տեղեկատվության համաձայն՝ հունվարի 24-ին տեղի է ունեցել «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստը։ Նիստում որոշում է ընդունվել, որ կուսակցության համագումարը տեղի կունենա փետրվարի 1-ին, և կհայտարարվի փոփոխությունների մասին։
Դժվար է չընդունել, որ ՀՀ տնտեսական ներուժը բավարար չէ 2024թ. պետբյուջեով ամրագրված տնտեսական աճի 7% տեմպն ապահովելու համար, և նկարագրված իրավիճակում դրան հնարավոր կլինի հասնել միայն արտածին բարենպաստ գործոնների առկայության պայմաններում։ Այսինքն՝ տնտեսական աճի կառավարության նախանշած տեմպի ապահովման ակնկալիքը նման է վիճակախաղով խոշոր գումար շահելու հույսին։
Պետք է ունենանք այնպիսի զարգացած տնտեսություն, որ չվախենանք բաց սահմաններից, որևէ տանդեմի ազդեցությունից. Վարդան Ջհանյան
Նիկոլը հայտարարել է, որ Ադրբեջանին առաջարկում է ստորագրել «չհարձակման պակտը», մինչև չստորագրվի պայմանագիրը։
Երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ու մեր ազգը ցնծում էր, այդ ցնծության մթնոլորտում մենք էլ հավաքվեցինք, կոնյակ խմեցինք այդ առիթով։ Այս մասին «ԼուրջCast» հաղորդման ընթացքում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետությունում չկան արվեստի և սպայական կրթության ծրագրերով տարբեր ուղղություններով մասնագիտացված ավագ դպրոցներ, առաջարկվում է ստեղծել արվեստի և սպայական կրթության ծրագրեր իրականացնող ավագ դպրոցներ՝ արդիական կրթական ծրագրերով, նորակառույց ենթակառուցվածքներով, գերժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած շենքային պայմաններում։
Ս/թ հունվարի 21-ին հեռարձակված Հայոց պատմության դասագրքի թերությունների ու առավելությունների վերաբերյալ Միքայել Բադալյանի և Սմբատ Հովհաննիսյանի բանավեճի ժամանակ, ի պատասխան Մ. Բադալյանի արած այն դիտողության, թե դասագիրքը սխալաշատ է, Ս. Հովհաննիսյանը մարտնչող կեցվածքով հակադարձեց, թե սխալներն այնքան էլ շատ չեն:
Ինչպես հայտնի է՝ Արամի 23 հուշարձան-շենքի հարևանությամբ 2018թ. շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի «Օլդ սիթի» ՍՊ ընկերության իրականացրած ապօրինի շինարարության հետևանքով մասնակի փլուզվել է «Հայ փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբին պատկանող հուշարձան շենքը։
Իր հերթին Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Վիեննան «օգնում է Գազայում տառապող քաղաքացիական բնակչությանը»։ Պաղեստինցի քաղաքացիական բնակչությանն Ավստրիայի օգնության ընդհանուր ծավալը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հասնում է 13 միլիոն եվրոյի։