«Ի՞նչ կանխատեսումներ ունեք, Նիկոլը ե՞րբ կհեռանա». հարց քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին

«5 հարց Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Սառա Մելքոնյանն Արմեն Աշոտյանից մասնավորապես հետաքրքրվել է՝ ի՞նչ կանխատեսումներ ունի նա, Նիկոլը ե՞րբ կհեռանա:

«Նիկոլը կհեռանա այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը վերագտնի իր արժանապատվությունը և բարոյականությունը,- ի պատասխան՝ նշել է ՀՀԿ փոխնախագահը և ցավով արձանագրել,-  Փաշինյանի նման վարչապետ դեռևս հանդուրժելը վիրավորանք է և խարան հայերի համար։ Երբ հանգուցալուծվի մեր ազգային բարոյականության ճգնաժամը, ապա Փաշինյանին հեռացնելը մի քանի շաբաթվա հարց է իրականում:

Իհարկե, Նիկոլին կարող են փոխել նաև դրսից, բերելով հերթական կամակատարին։ Բայց արդյո՞ք դա պետք է հայ ժողովրդին։ Հայ ժողովուրդն ինքը պիտի լինի իր Հայրենիքի տերը։ Իսկ թե ինչերի են ընդունակ նրա վզին դրսից փաթաթված դրածոները, վկայում են Եռաբլուրը և հայաթափված Արցախը, Շուռնուխը և Տավուշի սահմանամերձ գյուղերը, իշխանավորների դղյակները և պարալիզացված բանակը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս