
Բեռնար Առնոն գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը

Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն զբաղեցրել է առաջին տեղը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ առաջ անցնելով Իլոն Մասկից։ Տվյալները ներկայացրել է Forbes ամսագիրը։
Ըստ ամսագրի՝ Առնոյի կարողությունն աճել է 21,6 միլիարդ դոլարով և ներկայումս գնահատվում է 205,8 մլրդ դոլար։
Երկրորդ տեղում է Իլոն Մասկը՝ նրա Tesla և SpaceX ընկերությունների ընդհանուր կապիտալը կազմել է 204,2 միլիարդ դոլար,նրանց հաջորդում է ամերիկյան Amazon կորպորացիայի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (179,9 միլիարդ դոլար), Oracle կորպորացիայի ստեղծողներից մեկը՝ Լարի Էլիսոնը (142,6 մլրդ դոլար) և Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը (138,8 մլրդ դոլար)։
Աշխարհի ամենահարուստ մարդկանց տասնյակում են նաև Berkshire Hathaway հոլդինգի ղեկավար Ուորեն Բաֆեթը (125,9 միլիարդ դոլար) և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (122,8 միլիարդ դոլար):