Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցած միջադեպը, որտեղ երկու դիմակավորված հարձակվողներ կրակել և սպանել են մի տղամարդու։
Մանկության հիշողությունների կորուստը կարող է կապված լինել մարդու անհատական հատկանիշների, կյանքի հանգամանքների, իսկ կարճաժամկետ հիշողության կորստի դեպքում՝ հոգեկան վիճակի հետ։ Այս մասին Газета.Ru-ին ասել է հոգեբան Ստանիսլավ Սամբուրսկին։
Հունվարի 27-ին և 28-ին, «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի նախաձեռնությամբ Եվրոպական 55 քաղաքներում կայացավ տարբեր միջոցառումներ, այդ թվում նաև Թբիլիսիում կայացավ ցույց Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց։ Հայտնում են Վրաստանում հայերի միությունից:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ ԵՄ մյուս երկրները պետք է ավելի շատ օգնություն ցուցաբերեն Ուկրաինային, քանի որ Գերմանիան միայնակ ի վիճակի չէ կրել այդքան մեծ բեռ։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա կապակցությամբ:
Եթե երգում ես ազգային երգ, բնականաբար, մեծ պատվով պետք է կրես, իսկ ազգային երգը միշտ հնչել է, պետք է հնչի: Միշտ ասել եմ, որ եթե աշխարհում թեկուզև ապրի մեկ հայ, ազգային երգը պարտավոր է հնչել, իսկ այսօր է՛լ ավելի կարևոր է, քանի որ մեր ժողովրդի հայրենասիրական ոգին էլ ավելի պետք է բարձր լինի, որովհետև, եթե նայում ենք պատմությանը, հայրենասիրական երգը, ազգային պարերը պատերազմի դաշտում ուղեկցել են մեր ֆիդայիներին, ոգեշնչել: Ազգային երգը ոգեշնչել է ու պետք է ոգեշնչի թե՛ զինվորին, թե՛ հասարակ մարդկանց:
Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր է աշխատանքի անցնել Ֆրանսիայի հավաքականում։ Այս մասին, armsport.am-ի փոխանցմամբ, հայտնել է RMC Sport-ը։
Հունվարի 28-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 16։45-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Երգչուհի Անի Պետրոսյանի ընտանիքը Ստեփանակերտը լքելուց չի կարողացել իր հետ վերցնել հարազատ դարձած շանը՝ Ալֆային։ Տեղահանության, երեխաների կիսատ մնացած երազանքների ու հայրենի տան կորստի վշտերի հետ այս բազմանդամ ընտանիքը փորձում է նոր կյանք սկսել Հայաստանում։
Այսօր 18֊20 տարեկան էն զինվորի օրն է, որը դեռ կանգնած է սահմանին, որը դեռ սահմանն է պահում… Սահման, որի սահմանները ոչ մեկին պարզ չեն։
ՀՀ Հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը խոտանելու նախաձեռնող մարմինը 24.01.2024-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին առաջարկել էր առաջիկա 72 ժամերի ընթացքում, խեղաթյուրված դասագիրքը խոտանել-չեղարկելու որոշում կայացնել, հակառակ պարագային ՀՐԱԺԱՐԻԼ նախարարի իր պաշտոնեն:
Հնդկաստանը հրաժարվում է Ռուսաստանից զենքի մատակարարումից՝ միաժամանակ փորձելով հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ, գրում է Reuters-ը՝ հղում անելով Հնդկաստանի կառավարության աղբյուրներին։
Ստամբուլի կաթոլիկ եկեղեցում հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել, հայտնում է NTV-ն։
Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրևոնից:
Արցախից բռնի տեղահանված 39-ամյա Լյուդմիլան 6 երեխաների մայր է, ամուսնու և երեխաների հետ այսօր վարձով բնակվում է Արարատի մարզի Նորաշեն գյուղում։
Երևանում փրկարարներն իրականացնում են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ։
Իրանում առաջին անգամ ուղեծիր է արձակվել միաժամանակ երեք արբանյակ։ Այս մասին հունվարի 28-ին հայտնել է IRNA գործակալությունը։
Փարիզում էկոակտիվիստներն ապուր են լցրել Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ «Ջոկոնդա» («Մոնա Լիզա») կտավի վրա, որը գտնվում է Լուվրի թանգարանում. միջադեպի հետևանքով կտավը չի վնասվել, քանի որ այն պաշտպանված է զրահապատ ապակիով, հայտնում է AFP-ն։
Հունվարի 28-ին, ժամը 10։15-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այրք գյուղում այրվում է տուն: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նահատակված հերոսներին սիրելն ու հարգելը հեշտ է, քանի որ նրանք ոչ մեկին չեն խանգարում։
«եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի, ապա կկարողանա բոլորովին կտրել ազգի գաղափարը, հայ ազգի գաղափարը, որը մենք երկար տարիներ փորձում ենք ամրապնդել՝ մեկ ազգ, մեկ ժողովուրդ, մեկ հայրենիք լոզունգով:
Հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչության, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի կոմունալ բաժնի աշխատակիցները շրջայց են իրականացնելու Երևան քաղաքում:
Մոսկվայում խոշոր հրդեհ է բռնկվել Երգիծանքի ակադեմիական թատրոնում. հրդեհի տարածքը հասել է 350 քմ-ի, ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայություններից։
«Ես զբաղվում եմ կոնկրետ դարաշրջանով՝ 20-րդ դարասկզբով, որը եղել է մեր ամենաճակատագրական, բախտորոշ ժամանակաշրջանը։ Մինչև այս սև ուժերի իշխանության գալը, ես այդ ամենով զբաղվում էի, դեռ տարիներ առաջ կասկած ընկավ մեջս, որ ինչ-որ բան այն չէ, որքան շատ ուսումնասիրեցի ու չհրապարակված աղբյուրներ ձեռքս ընկան՝ հասկացա, որ մենք մեր պատմության հետ անխիղճ ձևով ենք վարվել։
Այսօրվա բանակի վիճակը գնահատել դժվար է, այդ հարցը պետք է տալ իշխանություններին, որոնք պարտավոր էին այս տարիների ընթացքում ամբողջ ներուժը ներդնել և բանակի մարտական կարողությունները վերականգնել, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։