Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում 3-րդ ապատեղեկատվությունն է տարածել. այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե ՊԲ համապատասխան ստորաբաժանումները օգոստոսի 21-ին ժամը 10։15-ից ժամը 10։23-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Ֆիզուլի(Վարանդա)-Բաքու երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հակոբ հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլն, ամենայն հավանականության արդեն խոստացել է Բլինկենին և Էրդողանին, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը, բայց Երևանի ավագանու ընտրություններից հետո, որպեսզի հանկարծ չխաթարի իր կուսակցության հավանական հաղթանակը։
Ադրբեջանական զինուժն oգոստոսի 21- ին ժամը 05:50-6։30-ն ընկած ժամանակահատվածում Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։
#ՀԻՄԱ. Բողոքի ակցիա՝ ՄԱԿ գրասենյակի դիմաց. ՈՒՂԻՂ
Ինչպես տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը՝ այսօր ժամը 09:50-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը` Արցախի շրջափակման, ներքի և արտաքին մարտահրավերների մասին. ՈւՂԻՂ
1872-ին հայ վարպետների կողմից Թուրքիայի հարավային շրջանում գտնվող Հաթայ նահանգի Իսքենդերունի շրջանում կառուցված «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին լրջորեն վնասվել է:
Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել և իր բարեմաղթանքներն է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Այդ նպատակով պետական ուղղորդմամբ ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգը, որի շրջանակներում ակտիվ աշխատանքներ են տարվում թե´ ներքին, թե´ արտաքին լսարանի համար:
Ի պաշտպանություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի՝ հայտարարությամբ է հանդես եկել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը, որի հիմնադիրն է Մաեստրո Սմբատյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Արցախում Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում, կանգնեք Արցախի թիկունքին. ակցիա Կոպենհագենում
Օգոստոսի 21-ին՝ ժամը 09:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել 2021 թ. մարտ-ապրիլ ամիսներին:
Սուրեն Սահակյանին Մաշտոցի պուրակում վրան տեղադրելու համար գշերը կրկին բերման են ենթարկել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը:
Արցախցի Դավիթ Մինասյանը, որ ֆեյսբուքում նմանակում, ծաղրում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, բերման է ենթարկվել ոստիկանություն։ Քիչ առաջ նա ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ նշելով, որ ոստիկանությունում իրեն ծեծի են ենթարկել։
Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները օգոստոսի 21-ին խոշոր համատեղ զորավարժություններ են սկսել Հյուսիսային Կորեայի ռազմական սպառնալիքի ֆոնին մարտունակությունն ամրապնդելու նպատակով։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քաղաքացու կողմից տրված հաղորդման հիման վրա իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից քաղաքացիներից պարբերաբար 150-170 հազար ՀՀ դրամի չափով կաշառք պահանջելու դեպքեր: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Օգոստոսի 20-ին, ժամը 17.04-ին, 911 ծառայությունից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Կողբացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում հրդեհ է:
Երկար տարիներ մենք ընկալվել ենք որպես Ռուսաստանից կախված, ռուսաստանամետ երկիր։ Մի կողմ թողնենք՝ արդարացված է՞ սա, թե՞ ոչ։ Բայց ԵՄ-ում կարծրացած է եղել այս միտքը, եւ դա պայմանավորված է նաեւ նրանով, որ վերջին պահին չստորագրեցինք Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագիրը։ Դա էլ, բնականաբար, իր հերթին պատճառներ է ունեցել, բայց դատելու իրավունքը իմը չէ։
Լեհաստանի Սիլեսիա քաղաքում օգոստոսի 10-20-ն անցկացվել է Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 16-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 50 երկրի 241 աշակերտ:
«Այսօր նախատեսված թռիչքները Փհենյան և հակառակ ուղղությամբ չեղարկվել են», – հայտնել է օդանավակայանի աշխատակիցը։
Այսօր առաջին անգամ, ըստ հաստատված չվացուցակի, կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով թռիչքները։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանից:
Կալիֆորնիայի ափեր հասած «Հիլարի» արևադարձային փոթորիկը Լոս Անջելեսի արևելքում և արևմուտքում հեղեղումների պատճառ է դարձել։ Մինչ այդ փոթորիկն անցել էր Մեքսիկայով՝ այնտեղ 1 մարդու կյանք խլելով, հեղեղելով ճանապարհները և փողոցները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ս.Գ.-ն, Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում պաշտոնավարելու ընթացքում, միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով, 2000-2010 թվականների ընթացքում օժանդակել է իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Վ.Գ.-ին, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել 17 մլն դրամի հափշտակություն (Վ.Գ.-ն 1997 թվականի հունիսի 17-ից մինչև 2010 թվականի հոկտեմբերի 2-ը զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության (2007 թվականի փետրվարի 3-ից՝ Ռազմական ոստիկանության) վարչության պետի, իսկ 2010 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 1-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները)
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն օգոստոսի 21-ին նշում է ծննդյան 72-րդ տարեդարձը: Մայր Աթոռի աշխատակազմը շնորհավորական ուղերձ է հղել կաթողիկոսի տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է:
Մոսկվայի մարզի Իստրա շրջանի տարածքում այսօր առավոտյան խփված անօդաչու թռչող սարքն ընկել է հայտնի կրասնոդարցի և լրագրող Մարգարիտա Սիմոնյանի տան մոտ։ Այս մասին սոցցանցերում գրել է ինքը՝ հեռուստահաղորդավարուհին՝ կցելով համապատասխան լուսանկարը։
Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Յոզգաթ նահանգի Սորգունի շրջանում զբոսաշրջիկներին Սիվասից (Սեբաստիա) Ստամբուլ տեղափոխող ավտոբուսը, դուրս գալով ճանապարի երթևեկելի հատվածից, շուրջ 30մ գլորվել է ձորը: