Ֆիզուլի-Բաքու երթուղով թռիչք իրականացնող օդանավը չի հատում Արցախի օդային սահմանները. ՊԲ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե ՊԲ համապատասխան ստորաբաժանումները օգոստոսի 21-ին ժամը 10։15-ից ժամը 10։23-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Ֆիզուլի(Վարանդա)-Բաքու երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանի ՊՆ-ն իրականության հետ որևէ առնչություն չունեցող հայտարարությունը չի կարող դիմանալ մասնագիտական փորձաքննության։ Ինչպես արդեն նշել ենք նախկինում, հիշյալ երթուղով թռիչք իրականացնող օդանավը չի հատում Արցախի օդային սահմանները»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրություն շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով օրեցօր խորացող հումանիտար աղետից։

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հիշեցնում է, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031