Արայիկ Հարությունյանին նմանակող, ծաղրող քաղաքացուն ոստիկանությունում ծեծել են
Արցախցի Դավիթ Մինասյանը, որ ֆեյսբուքում նմանակում, ծաղրում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, բերման է ենթարկվել ոստիկանություն։ Քիչ առաջ նա ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ նշելով, որ ոստիկանությունում իրեն ծեծի են ենթարկել։
«Ես ազատության մեջ եմ հիմա։ Բայց շատ բողոքներ ունեմ։ Ուզում եմ իմանալ՝ Ոստիկանությունը խի՞ ա ինձ բռնել-տարել Ասկերանի ոստկանությունում 1 օր ինձ դատել։
Ինձ ծեծել են, դրա պատասխանը պիտի տան, ի՞նչ իրավունքով են ծեծել ինձ»,- գրել է նա։