Թուրքիայում տուրիստական ավտոբուսը գլորվել է ձորը

Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Յոզգաթ նահանգի Սորգունի շրջանում զբոսաշրջիկներին Սիվասից (Սեբաստիա) Ստամբուլ տեղափոխող ավտոբուսը, դուրս գալով ճանապարի երթևեկելի հատվածից, շուրջ 30մ գլորվել է ձորը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ավտովթարի հետևանքով մահացել է 12, վիրավորվել՝ 19 մարդ: Դեպքի վայրում աշխաանքներ են իրականացնում արագ արձագանքման, շտապօգնության և ոստիկանության ստորաբաժանումները:

Յոզգաթի նահանգապետ Մեհմեդ Ալի Օզքանը տեղի ունեցածի առընչությամբ արված հայտարարության մեջ խոսել է դեպքի սկզբնական վարկածների մասին:

«Հիմնական պատճառը անզգուշությունն է, մենք դա անվանում ենք անփութություն։ Հնարավոր է, որ ինչ-որ շեղող իրավիճակ է եղել, թեև պարզ չէ։ Առաջիկա ժամերին կատարվելիք աշխատանքների արդյունքում կհստակեցվի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031