Հիշյալ երեք մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:
Կատարվում է քննություն:
47-ամյա Նարինե Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել անձրեւանոցը Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ նետելու համար։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ընդգծում է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ ԱԽ՝ տարածաշրջանում իրական, երկարատև կայունության հարցում շահագրգռված անդամները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն, համադրեն ջանքերը՝ Լաչինի միջանցքի վերաբացման կարևորության հարցում ձևավորված ընկալումը, առկա մեխանիզմների արդյունավետ կիրառմամբ, խնդրի անմիջական կարգավորմանն ուղղորդելու նպատակով։
Քանաանին նաև նշել է, որ բացի Կորեայի Հանրապետությունում սառեցված ակտիվներից, Իրանը ֆինանսական պահուստներ ունի հարևան Իրաքում։
Չնայած իր դեմ չորս քրեական մեղադրանքներին՝ Թրամփը գլխավորում է հանրապետականների կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը։
Անուշ Մարտիրոսյանը որոնվում է որպես անհետ կորած
Համաժողովը կազմակերպում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կորեական առևտրային ներդրումների խթանման գործակալության (КОТRА) հետ համատեղ:
Ըստ գերատեսչության՝ քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ։ Նրանց հստակ թիվը չի նշվում։
Ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնում օգոստոսի 21-ին հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի 35-ամյա բնակիչ Ն. Մ.-ն օգոստոսի 19-ին տնից դուրս է եկել ու առ այսօր չի վերադարձել։
Մուրադ Փափազյանը չի մասնակցել այն ակցիաներին, որոնք վկայակոչել է կառավարությունը. Սիրանուշ Սահակյան
Ադրբեջանի կողմից Արցախն ամբողջությամբ շրջափակելու հետևանքով երկրում հումանիտար ճգնաժամի պայմաններում բնակիչները փորձում են գոյատևել ով ինչպես կարողանում է։ Հացի խնդիրը հանրապետությունում շատ է սրվել, քանի որ գյուղացիները թշնամու կրակոցների պատճառով չեն կարողանում ցորենը հավաքել, ալյուրն էլ գնալով պակասում է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանի օգնական Մերի Ասատրյանը։
ՆԳՆ-ն տեսանյութ է տարածել երեկ Երևանում տեղի ունեցած սպանության դեպքի մասին
Ավելի քան 40 օտարերկրյա ղեկավարներ կմասնակցեն BRICS-ի գագաթնաժողովին։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նելսոն Կգվետեն։
ՀՀ Ներին գործերի նախարարության փրկարար ծառայությունը Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին նոր հաղորդագրություն է տարածել: Տարածված նոր հաղորդագրության մեջ նշվում է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է ոչ թե 2.8, այլ՝ 3.8 մագնիտուդ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունն էլ նախորդ՝ 3-4 բալի փոխարեն նշվում է 5 բալ:
Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում, ինչպես նաև Հաագա և Վլարդինգեն քաղաքներում օգոստոսի 21-ի գիշերը մի շարք պայթյուններ են որոտացել։ Վնասվել են մի քանի բնակելի շենքեր, խանութ և ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում է NL Times պարբերականը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբին այցելելու է Հայաստան։
Սիրիական բանակի հրետանին գրոհել է ավազակային խմբավորումների դիրքերը Համայի նահանգի հյուսիսում։ Գնդակոծությունն իրականացվել է ծանր հրանոթներով՝ ի պատասխան ապաէսկալացիայի հյուսիսային գոտում զինյալների կողմից հրադադարի խախտման։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Al Watan թերթը։
Օգոստոսի 21-26-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։
Լաչինի միջանցքի ապօրինի անցակետից Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը առաջիկայում դատարանի առջև կկանգնի Ադրբեջանում։ Այս մասին հայտնել է Meydan TV-ն՝ հղում անելով Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ քննչական վարչության պետ Էմիլ Թաղիևին, փոխանցում է «Ազատություն»-ը։
Բացի դրանից, ադրբեջանական կողմը թույլ չի տվել ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաները անցնեն Հակարիի կամուրջը՝ ստիպելով ուղևորներին իրենց բեռներով հանդերձ ոտքով անցնել կամուրջը, որից հետո Գորիսից ընդառաջ եկած մեքենաներով շարունակել են ճանապարհը (ապացույցը՝ կից տեսանյութով):
Մուրադ Փափազյանն՝ ընդդեմ ԱԱԾ-ի գործով դատական նիստը. ՈւՂԻՂ
Օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը Երևան-Կապան ավիաչվերթով աշխատանքային այցով մեկնել էր Սյունիքի մարզ՝ Կապան քաղաք։ Մարզպետարանում խորհրդակցության ժամանակ էլ ներկաներին իրազեկել էր, թե իրենց նախատեսած ծրագրով օգոստոսի 19-ին՝ Կապանի օրվա առթիվ, կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո կլինեն կանոնավոր չվերթեր:
Կատարվում է նախաքննություն:
Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Caucasus Watch միջազգային պարբերականին՝ ներկայացնելով Արցախում և Արցախի շուրջ և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Հարցազրույցը ստորև ներկայացվում է թարգմանաբար.
Հայաստանի Հանրապետության տարածքում երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
ՀՀԿ երիտթևի փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու ճանապարհ է համարում իշխանափոխությունը:
Օրենքով սահմանված կարգով Ծառուկյան ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանական խումբն այս փուլում ծանոթանում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վերաբերյալ նյութերին։ Այս մասին հայտնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում, ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում, բացահայտվել է նախօրեին 28-ամյա երիտասարդի սպանության դեպքը: