Գիշերը ոստիկանները Մաշտոցի պուրակից 5-րդ անգամ բերման են ենթարկել Սուրեն Սահակյանին

Սուրեն Սահակյանին Մաշտոցի պուրակում վրան տեղադրելու համար գշերը կրկին բերման են ենթարկել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը:

«Օր 5. Սուրեն Սահակյանին կրկին բերման ենթարկեցին վրան տեղադրելու համար։ Որպես նորամուծություն բերման չենթարկեցին Վահագն Մինասյանին։

Ամեն երեկո Մաշտոցի պուրակում տեղի են ունենում հանրային քննարկումներ, որոնց նպատակն է ձևավորել նախաձեռնող խումբ` Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելու օրակարգով»,- գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031