Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշում է ծննդյան 72-րդ տարեդարձը
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն օգոստոսի 21-ին նշում է ծննդյան 72-րդ տարեդարձը: Մայր Աթոռի աշխատակազմը շնորհավորական ուղերձ է հղել կաթողիկոսի տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է:
«Որդիական սիրով շնորհավորում ենք Նորին Սրբությանը ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Մեր աղոթքն է առ Բարձրյալն Աստված, որ Տերը զորակից լինի Հայոց Հայրապետին քրիստոսաշավիղ նվիրական առաքելության մեջ: Ի սրտե մաղթում ենք կենաց արևշատություն, քաջառողջ երկար տարիներ ու արդյունաշատ հովվապետություն՝ այս դժվարին օրերին հովվելու ամենայն հայոց հավատավոր հոտը` ի փառս Քրիստոսի, ի բարօրություն մեր Սուրբ Եկեղեցու և ի խաղաղություն մեր հայրենիքի»: