«Հուսալ, որ 2 տող բարբաջանքն առանց գործուն քայլերի որևէ մեկի համար նշանակություն կունենա՝ հանցավոր անփութություն է». Ռոբերտ Հայրապետյան
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր հասարակության որոշ շերտի համար սրբազան կովի կարգավիճակում գտնվող անձը միջազգային կառույցներից օժանդակություն ստանալու հարցը միայն կառավարության նիստում 2 տող արտասանելո՞վ է պատկերացնում:
Շուրջ 1 ամիս է՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, և այսօր արդեն 120.000 մեր հայրենակիցներ կանգնած է սովի առջև, մեն-մենակ, առանց Արցախի մասին տարատեսակ կենացներ ասող միջազգային և/կամ տեղական անունակ ուլերի:
Ամբողջ կովկասում միայն Հայաստանն է, որ ունի ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ (UNWFP), ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ: Սա աշխարհի ամենամեծ մարդասիրական միջկառավարական կազմակերպությունն է և համարվում է աշխարհում սովի դեմ պայքարի և պարենի անվտանգության առաջամարտիկը:
Դիմե՞լ է արդյոք ՀՀ կառավարությունը այս ծրագրին, Արցախում ստեղծված պարենային ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ օժանդակություն ստանալու համար:
Վստահ եմ՝ ՈՉ:
Կարո՞ղ է դիմել՝ ԱՅՈ:
Հուսալ, որ 2 տող բարբաջանքն առանց գործուն քայլերի որևէ մեկի համար նշանակություն կունենա՝ հանցավոր անփութություն է»: