«Երբ հրաժարվում ես քեզ տրամադրվող ռազմական օգնությունից, ուղիղ ճանապարհ ես հարթում ադրբեջանական նոր ագրեսիայի համար». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ագրեսորին զսպում են նախ եւ առաջ զենքով, այլ ոչ թե «քաղաքական ու դատապարտող» թղթի կտորով։

Եթե քաղաքական հայտարարությունները կամ «թղթի կտորներն» առանցքային նշանակություն ունենային, ապա այսօր ԵՄ անդամ Կիպրոսի տարածքի 38 տոկոսը Թուրքիան չէր օկուպացնի։

Ըստ ՀԱՊԿ արդեն նախկին Գլխավոր քարտուղար Զասի՝  2022-ի աշնանը Հայաստանին առաջարկվել է շատ ռեալ ռազմական օգնություն:

Փաստաթուղթը կապիտուլյանտը չի ստորագրել, որովհետև իբրև թե ձևակերպումներում Ադրբեջանին իբրև ագրեսոր ՀԱՊԿ-ն չի համաձայնել հայտարարել։

Սրանց համար քաղաքական հայտարարությունը կամ շատ հաճախ թղտի կտորը ռազմական ռեալ օգնությունից կարեւոր է։

Ես շնորհակալ եմ և Ֆրանսիայի օրենսդիր մարմնին, և Ադրբեջանի ագրեսիան դատապարսող բոլոր միջազգային կառույցներին, բայց դրանք տեղում «գետնի վրա» խնդիր չեն լուծում։

Խնդիր լուծում են տեղում բանակ ու ռազմական ուժ ունեցողները։

Ու երբ հրաժարվում ես քեզ տրամադրվող ռազմական օգնությունից, ուղիղ ճանապարհ ես հարթում ադրբեջանական նոր ագրեսիայի համար։

Հ.Գ. Պատմությունը հուշում է, որ 1920-ի նոյեմբերին ԱՄՆ նախագահ Վ.Վիլսոնը հայտնի իրավարար հայամետ վճիռն էր ստորագրում, բայց այդ ժամանակ թուրքական բանակը Ալեքսանդրապոլ էր մտնում ու շարժվում դեպի Երեւան։

Ինչպես միայն կենացներով չես կերակրի նորապսակներին, այդպես էլ միայն քաղաքական գնահատականներով չես պաշտպանի պետության անվտանգությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ