«Լավ, եթե բոլորը խախտում են նոյեմբերի 9-ի կետերը, է գոնե ճանաչեք Արցախի անկախությունը… թե «դուխներդ» չի հերիքում». Հրանտ Բագրատյան

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «25-րդ օրն է, որ Արցախը զուրկ է ռեսուրսների մատակարարումից։ Հումանիտար աղետի մեջ ենք։

ՀՀ իշխանություններն անընդհատ Ադրբեջանին ու ՌԴ-ին են մեղադրում՝ համարելով նոյեմբերի 9-ի համաձայնագիրը խախտված։

Ադբեջանը Հայաստանին է մեղադրում՝ համարելով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը առաջինը խախտած կողմ։

ՌԴ-ն մեղադրում է և Ադրբեջանին և Հայաստանին։

Իսկ Արցախն օրեցոր հալվում է։

Ինչպես 2018-ին, երբ ՆՓ-ն ու ՔՊ-ն մանիպուլացնում էին հասարակական կարծիքը, հիմա էլ մի արշավ են սկսել ՌԴ-ի դեմ։ Որոշ ժամանակ անց անելու են ճիշտ հակառակը։

Լավ, եթե բոլորը խախտում են նոյեմբերի 9-ի կետերը, է գոնե ճանաչեք Արցախի անկախությունը։

ՀՀ-ից հետո այդ անկախությունը կճանաչի ևս մի երկու տասնյակ պետություն։ Թե «դուխներդ» չի հերիքում»։

Տեսանյութեր

Լրահոս