Մինչ այդ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Լին Թրեյսին։
2023 թվականի հունվարի 26-ին Գ.Ա.-ն ձերբակալվել էր:
Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիի այցը Հայաստան պատմական է:
ՌԴ ԱԳՆ-ն բավականին ծավալուն տեքստով արձագանքել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու որոշմանը:
Ժամանակին Արցախը Հայաստանի մաս հայտարարող մեկը փորձում է թուրքից լավ հիմնավորել,որ Արցախը կարող է անցնել Ադրբեջանին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Թուրքիայի ընդդիմադիր «Լավ» կուսակցության (İYİ Parti) նախագահ Մերալ Աքշեները իշխանություններին քննադատել է համապետական ընտրությունների օրվա վերաբերյալ «նախնական» որոշում ընդունելու համար։
Կատալոգի լույս ընծայման համար հիմք է ծառայել «Մարտիրոս Սարյան. գիրք և արվեստ» համանուն ցուցահանդեսը, որն ամիսներ առաջ է բացվել Հայաստանի ազգային պատկերասրահում: Ցուցահանդեսում ներկայացվում է Սարյանի թողած մատենանկարչության հարուստ ժառանգությունը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Կիպրոսի պատվիրակ Կոնստանտինոս Էֆստաթիուն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումն ու արցախցիների համար հումանիտար ճգնաժամի ստեղծումը համարեց ցեղասպանական ակտ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել միջանցքի շրջափակումը:
65-ամյա Ռոբերտ Ս.-ն հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Լաչինի միջանցքն արգելափակող ցուցարարները միայն նպաստում են ճգնաժամի վատթարացմանը՝ անկախ իրենց շարժառիթներից։
2022 թ.-ին մի շարք լուրջ և միմյանց ազդեցությունն ուժեղացնող ճգնաժամերի համադրությունը՝ համավարակը, Ուկրաինայի հակամարտությունը և դրանով պայմանավորված պարենային ու էներգետիկ ճգնաժամերը, կտրուկ գնաճը, պարտքային բեռի ծանրացումը և արտակարգ իրադրությունը կլիմայի բնագավառում, նվազեցրել են տնտեսական աճի ցուցանիշները, նշվում Է 2023 թ.-ի համաշխարհային տնտեսության իրավիճակի և հեռանկարների մասին ՄԱԿ-ի զեկույցում: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle պարբերականը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
Նման հայտարարություն արեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Շվեդիայի պատվիրակության անդամ Բորիանա Աբերգը Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների մասին քննարկման ժամանակ։
Արևմուտքի երկրները, ինչպես նաև ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան որոշ դաշնակիցներ 2022 թ. փետրվարի 24-ից «պերսոնա նոն գրատա» են հայտարարել, ընդհանուր առմամբ, 574 ռուսաստանցի դիվանագետների։
«Չեմ կարծում, որ 3 րոպեն բավական է արձագանքնելու համար բոլոր այն կեղծ թեզերին, որոնք հնչեցրեցին Ադրբեջանի ներկայացուցիչները: Բայց, հարգելի’ գործընկերներ, դուք բոլորդ տեսնում եք ստեղծված իրավիճակը։ Աշխարհը, բոլոր միջազգային կառույցները ու մի շարք պետություններ հայտարարում են, որ առկա է շրջափակում, առկա է հումանիտար աղետ, իսկ մի քանի հոգի այս դահլիճում փորձում են հայտարարել, որ նման բան գոյություն չունի։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և ԱՎՎ Մաշտոցի անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 25-ին հայտնաբերվել և Մաշտոցի բաժին է ներկայացվել 18-ամյա Ալեքսանդր Բ.-ն:
«Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: Այս է մեծը և առաջին պատվիրանը: Եվ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը: Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ Օրենքը և մարգարեները» (Մատթ 22:37-40)։
Վրաստանի եկամուտների ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմեր Խունդաձեն հայտնել է, որ 2022 թվականին մաքսակետերում հայտնաբերված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 54.584։
Չի կարելի օղիով և քացախով շփել մարմնի ջերմաստիճանն իջեցնելու համար. այս մեթոդը կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների, զգուշացրել է իմունոլոգ և թերապևտ Իրինա Յարցևան։
Ժամանակակից հաջողակ պետություններն ու հասարակությունները զգալիորեն հիմնված են կայացած ինստիտուտների վրա, որոնցում անհատների դերը, թեև կարևոր, բայց որոշիչ չէ։ Տասնյակ տեսություններ ու հարյուրավոր աշխատություններ կան, որոնք ապացուցում են ինստիտուտների արդյունավետության ու պետության որակի միջև ուղիղ կախվածությունը։ Բայց կան նաև արժանահավատ վկայություններ, որ ինստիտուցիոնալ կայացածությունը՝ որպես հաջողության գրավական, գործում է հարաբերականորեն ստանդարտ, համեմատաբար հանգիստ պայմաններում։
Հունվարի 26-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Օպելի» վարորդը՝ 43-ամյա Անուշավան Գրիգորյանը, մահացել է:
Հ.Գ. Երեկոյան ազատ ժամանակ ունենամ, կստուգեմ թե նախորդ գրառումս ակտիվորեն տարածած լրատվականներից քանիսն են նաև այս գրառումս տարածել»,-գրել էր նա։
Հայաստանում գործող երկու կենտրոններ՝ Արմաթ ինժեներական լաբորատորիան և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, շարունակում են արտահանվել
Ահազանգից ժամեր անց պատանին ձերբակալվեց ու ներկայացվեց Վեդու քննչական բաժին:
Արդեն 46 օր է՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ: 120 հազար բնակչություն, որից 30 հազարը՝ երեխաներ, արդեն 46 օր զրկված են տարրական կենցաղային պայմաններից, տեղաշարժման հնարավորությունից՝ դեպի Հայաստան, և կարծես թե այս ամենը գնալով ավելի սաստկանում է, ավելի մեծ խնդիրներ են առաջանում: Եթե որոշակի ժամանակ Արցախը կարողանում էր իր ունեցվածքով, պահուստներով դիմակայել, ապա հիմա այդ պահուստներում էլ են խնդիրներ առաջանում:
Ես պնդել եմ և շարունակում եմ պնդել, որ քպ-ի նշանակած ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանին որևէ դիմում չեմ հասցեագրել։ Հիմա նաև ավելացնում եմ, որ նրա պաշտոնավարման օրոք երբեք չեմ զանգահարել ՄԻՊ հաստատության «թեժ գծին»՝ իրավական աջակցության խնդրանքով։
168.am-ն արդեն անդրադարձել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ընթացքում նահատակված պայմանագրային զինծառայող, 44-օրյա պատերազմի մասնակից 33-ամյա Շիրազ Խաչատրյանի դեպքին։
Անտարկտիկայում գտնվող Բրանտ շելֆային սառցադաշտից 1550 քառ. կմ տարածքով սառցալեռ է անջատվել: Ըստ Բրիտանիայի Անտարկտիկայի հետազոտության ծառայության՝ սառցալեռը պոկվել է հունվարի 22-ին:
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Դեյվիդ Վալադաոն, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը շրջանառության մեջ են դրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի շրջափակումը և մարդու իրավունքների շարունակական խախտումները դատապարտող բանաձև՝ կոչ անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին անհապաղ դադարեցնել ԱՄՆ ռազմական և անվտանգային աջակցությունն Ադրբեջանին և ամբողջությամբ կիրառել Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժինն ու ԱՄՆ մարդասիրական աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղում հայ տուժածներին: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը: