Բաժիններ՝

Վրաստանի մաքսակետերում 54.000-ից ավելի հանցագործություն է բացահայտվել

Վրաստանի եկամուտների ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմեր Խունդաձեն հայտնել է, որ 2022 թվականին մաքսակետերում հայտնաբերված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 54 հազար 584, այս մասին, ըստ aliq.ge-ի՝ հայտնում է Business Media Georgia-ն:

Ըստ Խունդաձեի՝ այս ցուցանիշը 13 տոկոսով ավելի է 2021 թվականի համեմատ: Նրա խոսքով, հանցագործությունների ավելացումը կապված է թե՛ բեռնաշրջանառության բազմապատկման, թե՛ մաքսային գործունեության բարելավման հետ։

«Իրավախախտումների կանխարգելման և բացահայտման առումով եկամուտների ծառայությունն ակտիվորեն օգտագործում է միջազգային փորձը։ Մաքսային վարչության աշխատակիցներն ակտիվորեն մասնակցում են մի շարք միջգերատեսչական ձևաչափերի՝ ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային և օդային հսկողության ուղղությամբ»,- ասել է Խունդաձեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս