Գրեթե 600 ռուսաստանցի դիվանագետ է արտաքսվել Արևմուտքի երկրներից Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր

Արևմուտքի երկրները, ինչպես նաև ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան որոշ դաշնակիցներ 2022 թ. փետրվարի 24-ից «պերսոնա նոն գրատա» են հայտարարել, ընդհանուր առմամբ, 574 ռուսաստանցի դիվանագետների։

Արտաքսումները տեղի են ունեցել տարբեր պատրվակներով՝ ինչպես Ուկրաինայում իրադության, այնպես էլ իբր դիվանագետին ոչ հարիր գործունեություն իրականացնելու մեղադրանքով, նշում է ТАСС-ը։ Ներկայիս վտարումների շարքը եղել Է ամենազանգվածայինը։

2018 թ.-ին Սկրիպալների գործի պատճառով հինգ անգամ ավելի քիչ ռուսաստանցի դիվանագետներ են հայտարարվել «պերսոնա նոն գրատա» (123 մարդ)։ Ռուսաստանցի դիվանագետների ամենամեծ միաժամանակյա արտաքսումը տեղի է ունեցել 2022 թ. հունիսին Բուլղարիայում. այդ ժամանակ «պերսոնա նոն գրատա» Է հայտարարվել միանգամից 70 մարդ: Բուլղարիան արտաքսել է ավելի շատ ռուսաստանցի դիվանագետների, քան որևԷ այլ երկիր՝ 83: Զգալի թվով դիվանագետներ են արտաքսվել Լեհաստանից (45), Գերմանիայից (40), Սլովակիայից և Ֆրանսիայից (35-ական), Սլովենիայից (33), Իտալիայից (30), ԱՄՆ-ից (28):

Ռուսաստանցի դիվանագետների նկատմամբ ոչ բարեկամական գործողություններ են ձեռնարկել, ընդհանուր առմամբ, Եվրոպայի 29 երկրներ, ինչպես նաև ԱՄՆ-ը, Ճապոնիան։ Վտարվել են նաև Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչության 19 աշխատակիցներ։ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների սկզբից ի վեր 2022 թ.-ի գարնանը դիվանագիտական ​​ներկայացուցչության մակարդակը՝ դեսպանից մինչև դեսպանորդ իջեցրել են Լատվիան և Լիտվան: 2023 թ. հունվարի 23-ին դրանց ավելացել Է Էստոնիան։

Նույն օրը Ռիգան կրկին հայտնել Է ներկայացուցչության մակարդակն է՛լ ավելի իջեցնելու որոշման մասին։ Ինչպես հայտարարել Է Լատվիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Վանինը, երկու երկրների միջև դիվանագիտական կապերը կպահպանվեն գործերի ժամանակավոր հավատարմատարների մակարդակով։ Ռուսաստանի հյուպատոսությունները փակվել են Բուլղարիայում (Ռուսե), Լատվիայում (Լիեպայա և Դաուգավպիլս), Լիտվայում (Կլայպեդա), Էստոնիայում (Նարվա և Տարտուի գրասենյակը):

2022 թ. փետրվարի 24-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասին։ 2018 թ.-ին միջազգային հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ դիվանագետներին սկսեցին արտաքսել երրորդ երկրի իրադրության պատճառով. այդ ժամանակ առիթ Էր ծառայել Մեծ Բրիտանիայի տարածքում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումը, որի համար մեղադրեցին Ռուսաստանի Դաշնությանը: Դիվանագետների ամենազանգվածային միաժամանակյա արտաքսումը Մոսկվա տեղի է ունեցել 1971 թ.-ին։ Այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդային դեսպանության 105 աշխատակիցների մեղադրել Էր լրտեսության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս