Նիկոլ Փաշինյանի՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցը հերթական դժգոհությունն է առաջացրել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների մոտ, նրանք շտապում են պանթեոն, որպեսզի թույլ չտան Փաշինյանը մոտենա իրենց որդիների շիրիմներին.
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 26-ին Նոր Նորքի բաժին է ներկայացել 29-ամյա Նորայր Հ.-ն։
Հրատարակության 1000 օրինակ տպաքանակից 500-ն առաքվել է արտերկրում գործող 500 գրադարանի:
Քրեական վարույթի շրջանակներում խուզարկվեց նաև երիտասարդի ավտոմեքենան. սրահից հայտնաբերվեց 56 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով:
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ռազմավարական հաղորդակցությունների դեպարտամենտն արձագանքել է լուրերին, թե Վրաստանի քննչական մարմինները Ռուսաստանի և Բելառուսի հատուկ ծառայություններին (ՀԾ) Վրաստանի քաղաքացիների մասին անձնական տվյալներ են տրամադրել:
Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խնդիրը նրանում է, որ մենք շարունակում ենք գնահատել իրավիճակը 19֊րդ դարի աշխարհաքաղաքական կատեգորիաներով կամ էլ 20֊րդ դարի ռեալիզմ֊լիբերալիզմ ավանդական հակադրման ներքո։ Մինչդեռ Սառը պատերազմի ավարտից հետո խորապես փոխվել է համաշխարհային քաղաքականության տրամաբանությունն ու կառուցվածքը։ Դրանում այլևս գրեթե բացակայում է իդեոկրատիկ առաջնորդությունը։ Չկան ազդեցության գոտիներ՝ իրենց […]
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձերբակալվածը ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Բրիտանական «The Economist» հանդեսից, «Bloomberg» գործակալությունից և գերմանական «Stern» ամսագրից հետո այս անգամ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անդրադարձել է ամերիկյան մամուլը։
ՆԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ անցյալ տարի ապաստան ստանալու 137 046 առաջնային դիմում է ներկայացվել Ֆրանսիայի պրեֆեկտուրաներ հիմնականում Աֆղանստանից, Բանգլադեշից, Թուրքիայից և Վրաստանից եկած ներգաղթյալների կողմից։ Բացի այդ, ստացվել է մերժումների վերանայման 19 000-ից քիչ ավելի դիմում: Այս տվյալները վկայակոչել է BFMTV հեռուստաալիքը:
Մեր կյանքում հաճախադեպ են այնպիսի դրվագները, երբ հասկանում ենք, որ համբերության ու սպասման միջոցով է, որ հասնելու ենք ցանկալի արդյունքին, հասնելու ենք դրական ինչ- որ կետի։ Սակայն մյուս կողմից էլ, լինելով անկատարներ, չենք համբերում և տալիս ենք հարցը՝ Տե՛ր, որքա՞ն պիտի սպասեմ։
ԱՄՆ ազգային ավիատեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի HiRISE (High Resolution Imaging Science Experiment) գերհզոր տեսախցիկը, որը կցված է Մարս մոլորակն ուսումնասիրող տիեզերական սարքին, ուշագրավ պատկեր է ֆիքսել Կարմիր մոլորակի մակերևույթին:
Բուդու առողջության կառավարման առցանց ծառայության սրտաբան Անդրեյ Կլիմկինը «Իզվեստիա» թերթի հետ զրույցում ասել է, որ անտեսված հիպերտոնիան կարող է հանգեցնել սրտի կաթվածի և ինսուլտի։ Նա նշել է, որ անոթային խցանումների մեծ մասն ուղղակի տեղի է ունենում հիպերտոնիայի ասիմպտոմատիկ ընթացքի ժամանակ։
Նիկոլ Փաշինյանը նման խայտառակ նշանակումներով շարունակում է իջեցնել Հայաստանի Հանրապետության՝ որպես պետական կազմավորման, նշաձողը․ յուրաքանչյուր հաջորդ նշանակում իր խայտառակությամբ լռեցնում է նախորդի առաջացրած աղմուկը։ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է այն սկզբունքով, որ եթե ինքը կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, ապա ցանկացած մեկը Հայաստանում կարող է զբաղեցնել ցանկացած պաշտոն։
Հունվարի 25-ին ոստիկանության Տավուշի բաժնում Արծվաբերդ բնակավայրի վարչական ղեկավարից ահազանգ էր ստացվել, որ այրվել է գյուղացիներից մեկի խոտի դեզը:
Պարեկները պարզել են վարորդի ինքնությունը, նա Երևանի բնակիչ 56-ամյա Արմեն Խարազյանն է։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտպանության նախարարի, ներքին գործերի նախարարի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ մասնակցել է լեհական կողմի հետ համատեղ արտադրված առաջին փորձնական անօդաչու թռչող սարքերի գործարկմանը։
Բնակարանի վարձակալության պայմանագրի կնքման առանձնահատկությունների մասին
«Ադրբեջանը ցեղասպան պետություն է». Բողոքի ակցիա Կանադայում` ընդդեմ Արցախի շրջափակման
Չորս քննությունների համար ChatGPT-ը միջին հաշվով ստացել է C+ բալ, որը համապատասխանում է «բավարար» գնահատականին՝ հաղթահարելով դասընթացներից յուրաքանչյուրի նվազագույն շեմը: Ուորթոնի բիզնեսի դպրոցում չաթբոտը գնահատվել է ավելի բարձր՝ B և B-, ինչը համարժեք է «լավ» գնահատականին:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը երկրի ներքին կայունությունն ու արտաքին անվտանգությունը տվել է թշնամուն:
Տղան մոր հետ եկել է Երևան, մայրը քիմիա է ստացել, դժբախտաբար, մահացել է, ու որդին չի կարողացել նրա դին տեղափոխել Արցախ՝ Մարտունի։ Կամ` մայրը երկու երեխաների հետ Երևանում է, իսկ մի երեխան հոր հետ Արցախում է։
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է:
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան»-ի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր, ռեկտորի պարտականությունները կատարող Ցոլակ Ակոպյանը հունվարի 25-ին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ հունվարի 11-ին ԲՊՀ գիտական խորհուրդն ընտրել է Հոգաբարձուների խորհրդի պրոֆեսորադասախոսական կազմի 5 անդամներին:
14 երեխաներ Լաչինի շրջափակման 47-րդ օրը Կարմիր Խաչի միջնորդությամբ հասան Արցախ՝ իրենց ծնողներին
Եվ այսպես՝ հունվարի 19-ին 168.am-ը հանդես եկավ «Սեդա Սաֆարյանը չարաշահել է պաշտոնական դիրքը. ի՞նչ հետևանքներ կունենա ՍԴ դատավորի արարքը» վերտառությամբ հրապարակմամբ, որտեղ փաստեր էին բերված առ այն, որ 2022թ. դեկտեմբերի 28-ին Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը՝ որպես դիմողների ներկայացուցիչ, այսինքն՝ որպես փաստաբան, հատուկ վերանայման վերաքննիչ բողոք է մուտք արել Վերաքննիչ քրեական դատարան Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 21.10.2022թ. կայացրած որոշման դեմ:Իր անունից ներկայացրած բողոքով ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը խնդրել է բավարարել վերաքննիչ բողոքը, վերացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Նրանք 2017 թ. նոյեմբերից հետախուզվում էին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Դասալքությունը) մեղադրանքով:
Հայաստանում 2 տարով Եվրամիության 100 քաղաքացիական դիտորդ տեղակայելու որոշման վերաբերյալ երեկ Ռուսաստանի արտգործնախարարությունը ծավալուն հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, նշված է. «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի վերածված և ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն վարող Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները… Նրանք ԵՄ դիտորդների պահվածքին կարձագանքեն՝ հաշվի առնելով «տեղում» իրավիճակի զարգացումը»։
Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: