Բաբայանը պատրաստվում է ապրիլի վերջին վրանային հավաք սկսել Վերածննդի հրապարակում:
Հանձնաժողովն ուսումնասիրելու է պատգամավորների կողմից թույլ տված վարքականոնների խախտման բոլոր դեպքերը:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ԵԱ-ում պայքարը կսկսեն 71 կգ կանայք և 81 կգ տղամարդիկ:
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անմիջական մթնոլորտում զրուցել է լիտվահայ համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել ներկաներին հուզող հարցերին:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի մյուս հանդիպումները կկայանան ապրիլի 19-ին` «Բավարիա»-ն կընդունի «Մանչեսթեր Սիթի»-ին, իսկ «Ինտեր»-ը սեփական հարկի տակ կխաղա «Բենֆիկա»-ի հետ
Պաշտոնապես արդեն հաստատված է, որ ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողներից մեկը Կապանում քաղաքացիական անձ է սպանել:
Իսկապես աննախադեպ բան է տեղի ունենում հիմա. միջազգայնորեն ճանաչված կայացած պետությունը հետ է գնում մինչև չճանաչվածի կարգավիճակ։
Այժմ յուղերը վաճառվում են ցուցահանդեսների ժամանակ, շուտով արտադրանքները վաճառքի կլինեն նաև դեղատներում և գեղեցկության կենտրոններում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Սերգեյ Ֆ.-ն տեղափոխվել է դատարան:
Վեճի պատճառն ու դեպքի հանգամանքները պարզվում են:
Դրամաշնորհը, որը կազմում է երեք միլիոն դոլարից ավելի, թույլ է տալիս Վիլանովայի համալսարան լրիվ դրույքով ընդունվող՝ բակալավրիատում սովորող հայազգի ուսանողներին, դիմել կրթաթոշակի համար:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Գտածոն ուսումնասիրող մասնագետների խոսքով՝ սա ալմաստի համաշխարհային արդյունահանման պատմության մեջ առաջին նման գտածոն էր դարձել։
Պատասխանը նույնն է՝ հենց դրա համար էլ #սկզբիցպետքէսկսենք ՝ մարդ անհատի ձևավորումից, որպեսզի ժամանակն արդյունավետ օգտագործենք և անընդհատ գիտակցության փուլային ու փաթեթային մթագնումների մեջ չլինենք։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զ․Անդրանիկի Ա-3 թաղամասի Անդրանիկի փողոցի թիվ 43, 45, 47, 49, 51, 53, 55, 57, 59, 61, 61/1, 63, 65, 67, 69, 71 բազմաբնակարան շենքերի, Սվաճյան փողոցի թիվ 12, 12/1, 14, 18, 20, 22, 24, 26 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Եկեղեցու խորհուրդները այն սրբազան արարողություններն են, որոնց ընթացքում անտեսանելի կերպով տրվում են Սուրբ Հոգու շնորհները՝ մարդուն միավորելով Քրիստոսի և Եկեղեցու հետ:
«Կասպերսկի» ընկերության լուծումները 2022-ի հոկտեմբերից մինչև 2023-ի մարտ հայտնաբերել են 2,5 միլիոն եզակի ֆիշինգային URL-հասցեներ, որոնք գեներացվել են ֆիշ-կիտերի՝ ֆիշինգային էջերի ստեղծման համար պատրաստի հավաքածուների միջոցով: Նման գործիքները ժողովրդականություն են վայելում դարքնետում, այդ իսկ պատճառով «Կասպերսկի» ընկերության փորձագետները որոշել են վերլուծել ֆիշերների Telegram-ալիքներից մի քանիսի բովանդակությունը՝ պարզելու համար, թե այսօր ինչ այլ ծառայություններ են մատուցվում ստվերային հարթակներում:
Այս իմաստով սա ճանապարհ է, որը ոչ մի տեղ չի տանում։ Ես ասել եմ և շարունակում եմ կրկնել, որ միակ ճանապարհը նորմալ բանակցություններն են, որտեղ Ադրբեջանը պետք է ճանաչի մյուս կողմին՝ Արցախի Հանրապետությունը, Արցախի ընտրված առաջնորդներին, և միջազգային հարթակում միջազգային ներկայացուցիչների մասնակցությամբ նորմալ բանակցություններ վարի՝ գիտակցելով, որ հակառակ պարագայում սա ճանապարհ է, որն իրեն ոչ մի տեղ չի տանելու»։
Միաժամանակ մի քանի գործ անելու կարողությունը ցանկացած պաշտոնի համար դիմող դիմորդի արժեքավոր հատկանիշներից է: Այնուամենայնիվ, շատ բաներ միաժամանակ ստանձնելու ցանկությունը կարող է վտանգավոր լինել հոգեկան առողջության համար։
Ազգային ժողովում կառավարության անցած տարվա ծրագրի կատարողականն են քննարկում։ Այնպիսի ոգևորությամբ են խոսում անցած տարվա աճերի մասին, կարծես այդ աճերն իրենց աշխատանքի արդյունքն է։ Չլինեին Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները, այն ժամանակ կերևար կառավարության աշխատանքի արդյունքը։
Ձերբակալվածներին կասկածում են զենք կրելու և պահելու, շորթման, հափշտակությունների, թմրամիջոցների միջազգային շրջանառության և այլ հանցագործությունների մեջ։
Ֆրանսիական «Le Monde» պարբերականը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի վերաբերյալ վերլուծություն է հրապարակել:
Վրաստանի կառավարությունը գործարկում է քաղաքների և հանգստավայրերի զարգացման նոր լայնամասշտաբ պետական ծրագիրը, որի իրականացման համար կհատկացվի ավելի քան 1 միլիարդ լարի (շուրջ 400 միլիոն դոլար): Կառավարության նիստում նման հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից:
Ողբերգություն է, որ ոստիկանության պատնեշից այս կողմ զոհվածի ծնող է, մյուս կողմում ՝ ՔԿ ղեկավարը, զոհվածների տարիքի տղա, ում բախտը բերել է
Նախորդ կառավարությունը հրաժարական էր տվել 2023 թվականի հունվարին՝ կառավարման անցնելուց հետո ընդամենը երեք ամիս անց:
Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը և Սաուդյան Արաբիայի արտգործնախարար արքայազն Ֆեյսալ Բին Ֆարհան Ալ Սաուդը Դամասկոսում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են սիրիական հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերը:
Ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանը հստակ քայլերով ցույց է տալիս՝ խաղաղություն չի՛ լինելու, և ցանկացած բանական էակ պետք է որ դա հասկանար:
Մինչ այսօր ադրբեջանաթուրքական հեղափոխության լիդերը ԱԺ ամբիոնից հայտարարում էր միլիարդների զենք գնելու մասի, հենց այդ նույն ժամանակահատվածում գրեթե զրո պաշտպանություն ունեցող, 50 սանտիմետրանոց խրամատներով, վրանային դիրքեր ունեցող Վարդենիսի Սոթք հանքավայրում ժողով էր, 600 աշխատակցից 400֊ին ուղարկեցին հարկադիր պարապուրդի։
Չնայած Ալիևը սպիտակ նժույգի վրա է, սակայն իր հաղթանակն այնքան ժամանակ լիարժեք չի համարի, քանի ՀՀ-ում, Արցախում կան մարդիկ, ովքեր չեն համակերպվել պարտությանը, որևէ դեպքում չեն համակերպվի Արցախի ադրբեջանացմանը ու չնայած դժվարություններին` պայքարը շարունակում են»: